Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կշեռք Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում․ աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:

Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում սուր անկյունները հարթելը, կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու հոգեպես աջակցելը:

Ցուլ. Սա ձեզ համար այն եզակի օրերից է, երբ անգամ ամենահամեստ նվաճումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն եք կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:

Սակայն, այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Երկվորյակներ.  Այսօր եթե անգամ ձեր առջև լուրջ խոչընդոտներ ծագեն, կարող եք չկասկածել, որ դուք դրանք կհաղթահարեք: Դուք ինքնավստահ եք, խոսում եք շատ համոզված ու ծանրակշիռ, ապագայի պլանները ներկայացնում եք այնպիսի խանդավառությամբ, որ դիմացինին ուղղակի դժվար է դրանց հավանություն չտալը: Հատկապես հաջողություն կունենաք հանրային ելույթներում:

Արժե ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմների հետ շփումներին` դա հաճելի կլինի և ձեզ, և իրենց: Սիրելի մարդուն անսպասելի նվեր մատուցեք. դա կնպաստի հարաբերությունների ջերմացմանը:

Խեցգետին. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են լինում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:

Հավանական են թանկարժեք նվերներ, իսկ դուք էլ պատրաստ եղեք ոսկերչական իրեր գնելուն:

Առյուծ. Այսօր կարող է ձեր կյանքի բոլոր ոլորտներում դրական և նշանակալի փոփոխությունների սկիզբը դրվել: Աստղերը այսօր բարեհաճ են ձեր հանդեպ, մնում է միայն, որ դուք դրսևորեք ձեզ բնորոշ լրջությունը, համառությունն ու սովորելու ունակությունը:

Եթե այսօր ռոմանտիկ հարբերությունների սկիզբ դրվի, կարող եք չկասկածել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել: Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու: Այսօր ձեռք բերված փորձը ձեզ հետագայում շատ է պետք գալու:

Կույս. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես շրջապատին է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնելու ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Կշեռք. Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեր մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի էքստրավագանտ տեսքից:

Մտերիմ մարդը կուրախացնի անսպասելի լուրով:

Շատ հարմար օր է սիրո խոստոանության համար:

Կարիճ. Ամենահարմար օրն է զբաղվելու համար այն գործով, որը ձեզ մոտ անմնացորդ հետաքրքրություն է առաջացնում: Դուք գործունյա և խորաթափանց եք, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել նախանշած ուղուց, կամ մոլորության մեջ գցել: Զրույցները շատ կլինեն, և չնայած դրանք կարևոր տեղեկություն չեն պարունակի, այնուամենայնիվ դուք կկարողանաք շրջապատի վրա բարեհաճ տպավորություն թողնել:

Հնարավոր են լուրջ փոփոխություններ անձնական կյանքում  և չի բացառված, որ դրանք այնքան կարևոր լինեն, որ մոռանաք մյուս գործերի մասին:

Աղեղնավոր. Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական հարցեր լուծել, քննարկել սեփականության բաժանման պայմանները:

Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդացումների կհանգեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների հանդեպ:

Այծեղջյուր. Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է:

Հետաքրքիր զարգացում կստանան անձնական շփումները. Նախկինում զուտ գործնական հունով զարգացող հարաբերությունները կարող են ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կրել:

Ջրհոս. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` <չկա չարիք առանց բարիքի>` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> մտերիմների հետ հաճելի զրույցներն են:

Ձկներ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ գործարքներ կնքելու համար: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք էապես բարդացնելու են ձեր հետագա հարաբերությունները:

Անկախ ամեն ինչից, անկեղծ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելիս:

Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը