Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0,27 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 51,82 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով աճել են 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,80 դոլարի: