Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Տնտեսություն

Որքան գումար է հատկացրել Երևանի քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։

Այս գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որն էլ պատասխանատու կլինի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար։

Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ նոյեմբերի 7-ին։ Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։

Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ Այդ ժամանակ տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։

«Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օրերս մեկնաբանել էր, թե ինչու է ամանորյա զարդարանքը վստահվել հենց «Սինեմարտ» ՍՊԸ-ին։

Փոխքաղաքապետի խոսքով՝ այդ ընկերության հետ անձնական որևէ փոխկապակցվածություն չկա, և «Սինեմարտի» հետ պայմանագիր է կնքվել այն պատճառով, որ ընկերությունը նախորդ տարի պատշաճ ձևով է իրականացրել մայրաքաղաքի տոնական ձևավորումը։