Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում (Աբովյան փող, 14 շենք) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովը։

Համաժողովը տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու հարյուրավոր գիտնականների և գործարարների, որոնք կքննարկեն Հայաստանում գործարար ոլորտում գիտության ներգրավվածության չափաբաժնի ավելացման, գիտության առևտրայնացման վերաբերյալ տարբեր հարցեր: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենան «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական», «Գլոբալ միտումները և Հայաստանը. Հայացք դեպի ապագա» և «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրերով պանելային քննարկումները:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլ արդիական թեմաներ։ Նախարարության նախաձեռնած այս համաժողովի նպատակն է բացահայտել այն հնարավորությունները, որոնք ունեն գիտությունն ու գործարարությունը՝ փոխլրացնելով իրար և երաշխավորելով տնտեսության և գիտական մտքի շարունակական զարգացումը: Այս համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը և լավագույն հարթակ, որպեսզի վեր հանվեն Հայաստանի տնտեսական զարգացման արդիական ուղղությունների առկա ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև վերոհիշյալ պանելային քննարկումներում արծարծվող թեմաների միջոցով քննության առնվեն այն հնարավոր նորարարական գաղափարները, որոնք կարող են հիմք դառնալ երկրի տնտեսական և ոչ միայն տնտեսական կյանքի վերափոխման համար:

Նշանակալի է նաև համաժողովին Նասիմ Թալեբի մասնակցությունը, որի «Պատահականության խաբկանքից մոլորվածները» բոլորովին վերջերս է թարգմանվել հայերեն: Թալեբի ներկայությունը Հայաստանում կարող է նոր խթան հանդիսանալ գործարարության ոլորտում արդիական և քարացած բազմաթիվ պատկերացումները շրջանցելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»