Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Արսենս խելոք, ընկերասեր, կյանքը սիրող երեխա էր: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, բայց նաև աշխույժ, կյանքը շատ էր սիրում: Ոչ մեկին չէր նեղացնի, չէր վիրավորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Արսենի մայրիկը:

Դպրոցում Արսենը լավ է սովորել, այդ տարիներին զուգահեռաբար հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին: «Հինգ տարի երաժշտական դպրոց է հաճախել: Ցանկություն հայտնեց, մենք էլ չմերժեցինք: Սիրում էր իր դպրոցն ու դասարանը, իր ուսուցիչներին, մեծ շրջապատ ուներ: Բոլոր առարկաներն էլ շատ սիրել ու սովորել է, որևէ մեկը չի առանձնացրել, տարբերություն չի դրել»,-նշում է զրուցակիցս:

12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվում է Իջևանի Եվրոպական համալսարանի իրավագիտության բաժին, տարկետում ստանում և մեկնում պարտադիր զինվորական ծառայության: «Իրեն առաջարկեցինք՝ գուցե երաժշտության՝ դուդուկի ուղղությամբ շարունակես կրթությունդ: Ասաց՝ չեմ ուզում: Որոշեց ընդունվել, հետո մեկնել ծառայության»: 2019 թ.-ի հուլիսի 15-ին Արսենը զորակոչվում է բանակ: Ուղղությունը Արցախի Հանրապետություն էր, առաջին պաշտպանական շրջան՝ Հադրութ: Արսենն արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ բանակ զորակոչվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ալիկը: Նա էլ կամավորության սկզբունքով ընտրեց Հադրութը, որ եղբոր հետ նույն տեղում ծառայեն: Մայրիկն ասում է՝ Արսենը շատ լավ էր ծառայում, իսկ զորամասում ընկերներն իրեն «Դիլիջ» էին կոչում՝ Դիլիջան քաղաքը նկատի ունենալով:

«Այնքան գերազանց էր ծառայում, որ իր ուսման վարձը կիսով չափ էինք վճարում: Շատ ուրախ մեկնել է ծառայության, ոչ մի բանից չի դժգոհել, անգամ վատառողջ է եղել, բայց մեզ ոչ մի բան չի ասել ու շարունակել է ծառայությունը: Յոթ ամսվա ծառայող է եղել, իրեն ուղարկել են Արմավիր սերժանտական կուրսերի: Կուրսերն անցնելուց հետո վերադարձել է Հադրութ: Արսենը դիպուկահար էր»: Արսենի եղբայրը կարանտինի պատճառով սկզբում եղել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Հադրութ: Տիկին Անահիտի խոսքով, երկու եղբայր իրար 15 օր են տեսել, իսկ դրանից հետո պատերազմ է սկսվել: Պատերազմի սկսվելուց մի երկու օր առաջ են խոսել Արսենն ու մայրիկը: Իրեր էին ուղարկել Արսենին, վերցրել էր, զանգահարել ու տեղյակ պահել ընտանիքին, որ ստացել է ու փոխանցել եղբորը:

«Արսենն ասաց, որ սեպտեմբերի 25-ին հնարավոր է չկարողանա զանգել, դիրքեր են բարձրանում: Սեպտեմբերի 26-ի առավոտյան շուտ իրենց դիրքեր են հանել: Նա արդեն իմացել է, որ պատերազմի վտանգ կա, բայց եղբորը չի ասել, ուղղակի հաջող է արել Ալիկին ու մեկնել: Ալիկը սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց՝ ապերը տեղ է հասել, չանհանգստանաք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը զանգեց՝ «մա՛մ, ապերը զանգե՞լ է», պատասխանեցի՝ հա, երեկոյան ենք խոսել: Զարմացա, թե ինչի է ինձ նման հարց տալիս: Չասաց, որ արդեն կռվում են: Մինչև վերջին պահն էլ կոնկրետ ոչինչ չասաց՝ ապահով է, չմտածեք: Սեպտեմբերի 27-ին Ալիկին էլ են դիրքեր բարձրացրել, երկու եղբայր իրար կողքի են եղել, բայց չեն իմացել»: Արսենի պատերազմը յոթ օր է տևել, Ալիկը մեկ ամիս պատերազմի մեջ է եղել: Արսենը պատերազմի մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել Ջրականում, Մարտունիում, իսկ վիրավորումը ստացել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերում: Արսենը զոհվել է հոկտեմբերի 5-ին:

«Սեպտեմբերի 27-ին, 30-ին զանգել է մեզ, բայց պատերազմի մասին ոչ մի բառ չէր խոսում: Հոկտեմբերի 2-ին էլ զանգահարեց, ասաց՝ լավ եմ, չանհանգստանաք, ու զանգն անջատվեց: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք փնտրել ենք իրեն: Իր վիրավորումը շատ խոր չի եղել: Դիրքում հերթափոխ է եղել, թշնամին հարվածել է, հանկարծակիի են եկել: Իրենց ընկերոջ մահը տեսել են, ինքն էլ վիրավորվել է: Արսենս իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան: Մի փոքրիկ վիրավորում է եղել թոքի հատվածում: Գիտակցությունը տեղն է եղել, խոսելով նստել է մեքենան, ասել՝ Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ…»: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրվա ընթացքում ամենուր փնտրել են իրենց Արսենին, հիվանդանոց չէր մնացել, որտեղ գնացած կամ զանգած չլինեին, հայրիկը հասել է Գորիս, ավելի առաջ գնալ թույլ չեն տվել: Իսկ Արսենը եղել է Արմավիրում: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս Արսենից հետո, մայրիկն արձագանքում է՝ Ալիկը, որ վերադարձավ պատերազմի դաշտից: Նա հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի ֆինանսների բաժնում: «Այնքան դժվարություններ է տեսել: Երանի այս ցավը որևէ մեկը տեսած չլիներ...»:

Հ. Գ. - Արսեն Հախվերդյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե