Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համընդհանուր էյֆորիայի ֆոնի վրա սկսվեց Նիկոլ Փաշինյանի հերոսացման գործընթաց։ 

Վաճառքում հայտնվեցին Փաշինյանի նկարով շապիկներ, «թավշյա» օղիներ, «դուխով» գլխարկներ և այլն, որոնք սկսեցին լայն պահանջարկ վայելել։ 

Սակայն այսպիսի իրավիճակն, ըստ երևույթին, Փաշինյանի ու իր թիմի սրտով էր, և այս ամենը տեղի էր ունենում իշխանությունների խրախուսման պայմաններում։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը: Արձանն, ի պատիվ Գյումրի-Երևան փաշինյանական քայլերթի, անվանակոչվեց «Իմ քայլը»։ 

Ուշագրավ է, որ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ ղեկավարի կենդանության օրոք տեղադրվել է նրա արձանը։ Այսպիսի երևույթներ հիմնականում նկատվում են ամբողջատիրական երկրներում և անձի պաշտամունքին բնորոշ տարրեր են։ 

Նշենք, որ անձի պաշտամունքը առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացումն է, դրա հանրայնացումը, այդ անձի կամքին ենթարկումը: 

Եվ թվում էր, թե իր աչքի առջև ունենալով այն փորձը, թե ինչ ճակատագրի են ի վերջո արժանանում անհատի պաշտամունքի ենթակա գործիչները, Փաշինյանը պետք է գոնե ձևականորեն դեմ արտահայտվեր իր արձանի տեղադրման հետ կապված, սակայն այդպես չեղավ։ 

Նույնիսկ արձանը վնասելու դեպքեր գրանցվեցին, բայց դա Փաշինյանի մոտեցման մեջ փոփոխություն չմտցրեց, ու դրան գումարվեց նաև Փաշինյանին ուղղված ներբող հիշեցնող գրքի հրատարակումը։ Ավելին՝ հասարակական հույզերի պոռթկումը և էյֆորիայի ալիքը այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Փաշինյանը կտրվեց իրականությունից՝ հավատալով իր հանճարեղությանն ու անսխալականությանը։ 

Թերևս պատահական չէ, որ վերջինս իր ուղիղ եթերներից մեկում, երբ ներկայացնում էր կառավարական առանձնատունը, հանրությանը ցույց տվեց իր՝ «անհատի պաշտամունքի» անկյունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, թե ինքը Հռոմի պապն է։

 Մինչ այդ, իհարկե, նա խոսել էր Թումանյանի անունից, իրեն համեմատել Հիսուսի հետ... 

Ստացվում է մի իրավիճակ, որ Փաշինյանին և իր թիմակիցներին պատել է այն զգացողությունը, որ իրենք միշտ էլ ժողովրդի սիրելին են լինելու, դրա համար էլ շատ արագ մոռացան, թե ինչպիսի համեստ տեղ էին զբաղեցնում ՀՀ քաղաքական կյանքում նախքան իշխանափոխությունը, և հիմա, երկրի բազմապիսի խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված են միայն իրենց գովերգելով։ 

Անգամ տոնական օրացույցում իշխանությունների ձեռամբ իշխանափոխության կապակցությամբ «Քաղաքացու օր» ավելացվեց, իսկ կարկառուն ՔՊ-ականներն էլ հայտարարում էին, թե Քաղաքացու տոնը հավասարազոր է Հայաստանի անկախության տոնին։ 

Այնուամենայնիվ, վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է նվազել, նրանցից քաղաքացիների պահանջներն աճում են, և, ըստ էության, արդեն իսկ դժգոհություններ կան ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, սակայն իշխանությունները ցանկություն չունեն առերեսվել իրականությանը և իրենց կատարած հեղափոխությունը գովերգելու փոխարեն կենտրոնանալ գործի վրա, իսկ անհատի պաշտամունքի նմանվող երևույթները շարունակվում են։ 

Դրա վերջին ակորդը եղավ «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու որոշման տեսքով։ Հասկանալի է, որ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այդ գործը նոր չէ, սակայն ինչքան էլ փորձում ես քաղաքական ենթատեքստ չտալ այդ որոշմանը, չի ստացվում, որովհետև հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց «Քայլող մարդու» քանդակը (այլ ոչ, ասենք, «Նստած մարմինը»), կամ ինչո՞ւ էր հոկտեմբերին ԱԺ-ում բարձր մակարդակով քննարկվում Չաքմաքչյանի հենց այդ գործը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցը։ Ուստի բազմաթիվ քաղաքագետներ այդ արձանի մեջ տեսնում են Փաշինյանի և ՔՊ-ի սիմվոլը։ 

Ի դեպ, կարող են Չաքմաքչյանի գրաֆիկական գործերից մեկն էլ կառավարության պատին փակցնել: Խոսքը «Սևը և ճերմակը» աշխատանքի մասին է: Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ իր իշխանությունը ժամանակավոր է, և եթե ուզում է, որ իր գործունեությունը մեծ հետք թողնի Հայաստանի պատմության մեջ, ապա պետք է քրտնաջան աշխատի և երկրի շահերից բխող որոշումներ ընդունի, և եթե ինքն արժանի լինի, ապա հետագայում ժողովուրդն անպայման իրեն կպատվի...

Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից