Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Երեխաներին ծեծել է, փորձել է խեղդել․ արտակարգ դեպք Շիրակի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողությունից ստացված հաղորդման հիման վրա, որը վերաբերվում է  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից մեկը տեղափոխված  տնակում բնակվող գյումրեցի մի ընտանիքի հինգ երեխաներին։ Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այս ընտանիքի երեխաների խնդիրներն են քննարկվել, որի ընթացքում պարզվել է՝  այդ ընտանիքի 8-ամյա դստեր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրա պարանոցի վրա նկատվել է կապտուկ: Այդ մասին եզրակացություն է գրել  երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի հոգեբաններից մեկը։ Երեխայի  հետ աշխատանքների ընթացքում 8-ամյա աղջկա մոտ բացահայտվել է ագրեսիա և կասկածներ են առաջացել, որ նա ներկա է գտնվել կամ ինքն է մասնակից եղել իր տարիքին ոչ բնորոշ սեռական բնույթի գործողությունների: Երեխաների մայրը հայտնել է, որ նախկին ամուսինը, (ի դեպ, երեխաները մոր ազգանունով են, ոչ ամուսնու), որը բնակվում է Արմավիրի մարզի գյուղերից մեկում, չի աշխատում,  հաճախ է ծեծել իրեն և երեխաներին, փորձել է խեղդել մյուս դստերը, որը 14 տարեկան է: