Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։ 

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և  հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։ 

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։  

 ԱրարատԲանկը հիմնադրվել է 1991 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ կրելով սոցիալական պատասխանատվություն և ստեղծելով արժեք բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների համար: Բանկի գաղափարախոսության հիմքում կրթությունն է, առողջապահությունը, շրջակա միջավայրը և արվեստը, և մինչ օրս իրականացված բոլոր ԿՍՊ նախագծերը նպատակ ունեն նպաստելու հասարակության առաջընթացին և երկրի բարօրությանը: ԱրարատԲանկի այսօրվա ռազմավարական ծրագրերը միտված են խոստումնալից ապագայի կերտմանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունում սովորող 97 ուսանող-շահառու։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։

Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»