Նախարարությունն զգուշացնում է․ վտանգավոր վիրուսներ են տարածված
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանում երեխաների շրջանում գրանցվել է շնչառական հիվանդությունների և թոքաբորբի աճ: Չինաստանի իշխանություններն այս աճը բացատրել են COVID-19-ի սահմանափակումների վերացմամբ և այլ վիրուսային և մանրէային հարուցիչների շրջանառությամբ, ինչպիսիք են գրիպը, mycoplasma pneumoniae (ընդհանուր բակտերիալ վարակ, որը սովորաբար ազդում է փոքր երեխաների վրա), շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և SARS-CoV-2 (վիրուս, որն առաջացնում է COVID-19): Օրական մշտադիտարկման արդյունքում, վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետությունում ևս նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ։ Աճ է գրանցվել նաև վերակենդանացման բաժանմունքեր հոսպիտալացումների։ Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ A տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչ։
Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպ B և գրիպ А տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչները։ Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից.խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից.եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը.եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համարհագնվե՛ք եղանակին համահունչ.պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները.հետևե´ք անձնական հիգիենային:




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...