Ադրբեջանում կարմրուկի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում կարմրուկի բռնկում է։ Այս տարվա ապրիլից երկրում գրանցվել են հիվանդության եզակի դեպքեր, սակայն սեպտեմբերից վարակը լայնորեն տարածվում է։ Մասնավորապես, կարմրուկի բռնկումներ են արձանագրվել Ադրբեջանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Բաքվում, Շեքիում, Քյուրդամիրում, Մինգեչաուրում, Ջալիլաբադում, Զագաթալայում։ Կարմրուկ է հայտնաբերվել Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի Ջալիլաբադի մասնաճյուղի երեք և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի մեկ ուսանողի մոտ։ Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Քյուրդամիրի շրջանի դպրոցականների շրջանում։ Հիվանդության բռնկում է հայտնաբերվել Ատաքիշիլի, Սոր-Սոր, Փիրիլի, Արաբղուբալի, Շիլյան, Գարասագգալ գյուղերի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Քյուրդամիրի շրջանի թիվ 1 դպրոցում: Ադրբեջանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարեսկզբից երկրում կարմրուկի 284 դեպք է հայտնաբերվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների շրջանում։ Գրանցվել են նաև հիվանդության հետևանքով մահվան դեպքեր։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Բաքվում կարմրուկից Ռինատ անունով աշակերտի մահվան դեպքի մասին։ Նշվում է, որ նա եղել է Բաքվի Գարադաղի շրջանի 195-րդ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ։ Շտապօգնության բրիգադներն արձանագրել են, որ 2014 թվականին ծնված տղայի մահը վրա է հասել մինչև բժիշկների ժամանելը։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ ներկայում դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա․ մյուսները վարակված են կարմրուկով և չեն հաճախում դպրոց։ Ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել Քյուրդամիրում կարմրուկից երեխայի մահվան մասին։ 4-ամյա Ռուֆատ Գարիբովը մահացել է կարմրուկով հիվանդանալուց մեկ շաբաթ անց։
Էմմա Չոբանյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ