Վրաստանում ուղղաթիռ է կործանվել. հնարավոր է՝ 3 մարդ է զոհվել
Կազբեգիում կործանվել է մասնավոր ուղղաթիռ, նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, որոնցից մեկը օդաչուն է: Լրատվամիջոցների այս տեղեկությունները հաստատել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Ուղղաթիռն ընկել է ամայի տեղանքում: Փրկարարներն այս փուլում փորձում են պարզել զոհվածների անձը:
Տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր պլյուս» ընկերությանը եւ սպասարկում էր «Rooms» հյուրանոցը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: