Իռլանդիայում ավելի շատ են բազմազավակ ընտանիքները, քան ԵՄ մյուս երկրներում
Իռլանդական ընտանիքների 26 տոկոսի մոտ առնվազն 3 երեխա է մեծանում: Այսպիսով Իռլանդիան Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների համաձայն ԵՄ-ի ամենաբազմազավակ երկիրն է դառնում:
Իռլանդիային հաջորդում է Ֆինլանդիան. այնտեղ ընտանիքների 19 տոկոսում երեք երեխա է մեծանում: Իսկ Ֆինլանդիան առաջ է անցնում Իռլանդիային 4 երեխաների մասնաբաժնով. այնտեղ նրանք 10 տոկոս են կազմում, իսկ Իռլանդիայում՝ 9 տոկոս:
3-րդ տեղը կիսում են Բելգիան եւ Ֆրանսիան. այստեղ ընտանիքների 18 տոկոսում առնվազն երկու երեխա է մեծանում:
Ամենից քիչ բազմազավակ ընտանիքներ եղել են Բուլղարիայում (5 տոկոս), Պորտուգալիայում (7տոկոս), Իսպանիայոեւմ եւ Իտալիայում (8 տոկոս):
ԵՄ 47 տոկոս ընտանիքներում միայն մեկ երեխա կա, երկու երեխա մեծացնում է ընտանիքների 40 տոկոսը, իսկ երեք երեխա հանդիպում է միայն 13 տոկոսի մոտ: