Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան
Հասարակություն

Ամենամեծ վտանգը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչո՞ւ են մտածող մարդիկ, ընդդիմադիրներն այդքան շատ խոսում-քննարկում հանրային անտարբերության, ապատիայի թեման: Եվ ինչո՞ւ է իշխանությունն ամեն ինչ անում այդ անտարբերությունը խորացնելու, մարդկանց ավելի պասիվ ու անհաղորդ դարձնելու համար: Որովհետեւ անտարբեր մարդը վատ քաղաքացի է` նա ամեն ինչի հետ հաշտվում է, ոչնչի դեմ չի պայքարում, նրա համար միեւնույն է, թե ով է ղեկավարում երկիրը, եւ ինչ որոշումներ են կայացվում: Նա անհաղորդ է հայրենիքի հանդեպ: Անտարբեր հասարակությունը փողոց դուրս չեկավ, երբ Գորիս-Կապան մայրուղին հանձնվեց թշնամուն, երբ Տեղի, Հանդի, Սոթքի ու Ջերմուկի մատույցներում, Կապանի օդանավակայանից 50 մետր հեռավորության վրա հայտնվեց թշնամու զինվորը, երբ սկսեցին կրակել Երասխում կառուցվող գործարանի վրա: Նա փողոց դուրս չեկավ Արցախի համար, դուրս չի գալու նաեւ Տիգրանաշենի ու Ոսկեպարի հանձնման ժամանակ, երբ թշնամին զավթի նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Անտարբեր մարդիկ հանգիստ են վերաբերվելու, երբ Հայաստանի տարածքում հայտնվեն թուրքերն ու ադրբեջանցիները, վերաբնակեցման անվան տակ գան եւ Կոնդում, Կրիվոյում ու Մասիսում ապրեն: Անտարբեր մարդը երեւի ամենավտանգավոր կենդանին է բնության մեջ` ապասոցիալական ու անհայրենիք մի արարած, որի հաշտվելու, մերվելու, հանդուրժելու ռեսուրսը սահմաններ չունի եւ կարող է սոսկալի հետեւանքների հանգեցնել: Եթե Արցախն ու Սյունիքը նա համարում է հեռու-հեռավոր, Ջերմուկի եւ Տեղի հողերի համար սիրտը չի ցավում, պատրաստ է Մեղրի մեկնել զարտուղի ու նեղ ճանապարհներով, ինչո՞ւ չպետք է Վայոց Ձոր մեկնելիս հանդերով` ոտքով չգնա կամ Վրաստան մեկնելիս՝ Ջավախքի ճանապարհով, ինչո՞ւ չպետք է հաշտվի Սեւանի մի ափը եւ Վարդենիսը թշնամուն հանձնելու փաստի հետ: