ԱԺ-ում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում են Սուրեն Պապիկյանն ու Հակոբ Արշակյանը (ուղիղ)
Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Առաջին նիստում ներկայացվել են 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:
Այսօր հանդես կգան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: