Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Ժամանց

Ո՞ւմ բախտը կբերի այս օրը. աստղագուշակ 2023 թվականի դեկտեմբերի 10-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ։

Ցուլ. Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, անցածը կրկնելուց, հին սխալները ուղղելուց: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, ավելի լավ է բավարարվել ընդհանուր թեմաներ քննարկելով: Տարաձայնությունները կծագեն առաջին հերթին մտերիմ մարդկանց հետ:

Երկվորյակ. Օրը հատկապես հարմար է թիմով աշխատելու համար և ինքնուրույն գործելու, կամ ձեզ հատկապես հետարքրքող գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր խաղալու: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի:

Խեցգետին. Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը:Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի վրա:

Առյուծ. Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Գործել պետք է բավական զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են:

Կույս. Սովորականից ավելի զգույշ եղեք, կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան հաջողություն: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը։

Կշեռք. Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով:

Կարիճ. Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված ֆիրմաներին և սովորական մոդելներին: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի: Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել։

Աղեղնավոր. Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ: Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ`կիրք:

Այծեղջյուր. Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար արժանի կիրառություն:

Ջրհոս. Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը:

Ձկներ. Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում: