Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ

Որդուն փնտրում էր գերիների ցուցակում․ Պապ Այվազյանից 3 տարի լուր չկա

3 օր առաջ երբ հայտնի դարձավ Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձի լուրը, մամուլում արագ տարածվեց նրանց անուն ազգանունները։ Չնայած Հայաստանին արտահանձնելու մասին որևէ լուր առայժմ  չկա, բայց վերջիններիս ընտանիքներն ասում են՝ «3 տարի սպասել ենք, մի քանի օրն ի՞նչ է, որ չսպասենք, եթե արդեն հրապարակել են, ուրեմն կգան»։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմից առ այսօր ոչ մի լուր չկա զինծառայող Պապ Այվազյանի մասին։ Հայրը՝ Գարիկ Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ  դողացող սրտով է կարդացել նրանց անունները։ Ցավոք, որդու անունը վերջին ցուցակում էլ չի եղել։ «Բարով են վերադառնում մեր թանկ բալեքը, նրանց տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի, որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33-րդն էի փնտրում։ Գուցե Աստված մի հրաշք էլ մեզ համար կանի»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։

Պապ Այվազյանը նախքան պատերազմը ծառայում էր Դրմբոնի դեսանտագրոհային հատուկ նշանակության գնդում։ Հայրը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին, տագնապով բարձրացել են Մատաղիս-Թալիշ ուղղություն, որտեղ հայրենիքի պաշտպանության համար ծանր մարտեր էին ընթանում։ 

«Իմ ունեցած տեղեկություններով որդիս այդտեղ վիրավորում է ստացել,  իջեցրել են դիրքերից, թողել կես ճանապարհին ու հեռացել»,- ասում է նա։ 

Պապի ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից են։ Նա Այվազյան ամուսինների միակ որդին էր։ Պատերազմում որդու անհետ կորելուց հետո ընտանիքում կյանքը կանգ էր առել, մինչև այն պահը, երբ Գարիկն ու կինը՝ Նարինեն, վճռական որոշում են կայացրել երեխա ունենալ։ Հիմա փոքր Պապը մեկուկես տարեկան է։ 

«Անասելի երջանկություն է բերել տղաս, նրա մեջ մեծ որդուս եմ փնտրում»,- ասում է հայրը՝ երբեք հույսը չկորցնելով, որ զինծառայող որդին մի օր հրաշքով տուն է դառնալու։ 

2001 թվականի օգոստոսի 19-ին Գարիկ Այվազյանը ենթարկվել է ավտովթարի, ինչի պատճառով մինչ օրս գամված է անվասայլակին։ Դեպքից մեկ օր անց ծնվել է փոքրը։ 

«Ավագ Պապիս մեծ դժվարությամբ եմ մեծացրել, բայց ոչնչի պակաս չի ունեցել։ Տվել եմ ուսման, սովորել ու ավարտել է Գյումրու իմպոռիթմ արվեստի ակադեմիան, ժողովրդական երգի բաժինը և մեկնել ծառայության»։  

Պապ Այվազյանն ընտրյալ ուներ։ Որոշել էր ծառայությունից հետո սիրելիի հետ  օրինականացնել հարաբարությունները, ամուսնանալ։ Պատերազմն ընդհատեց երազանքները։ Պապի սիրելին, մինչ այսօր էլ ընտանիքի հետ կապը չի ընդհատում։

Գարիկը վշտանում է․ մինչ օրս անհայտ բացակայող զինվորներին գտնելու համար պետությունը որևէ քայլ չի անում։ «Գոնե հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով ստեղծեն, որ կզբաղվի անհայտ բացակայողների որոնողական աշխատանքներով։ Վերջապես կա՞ այս պետության մեջ մի պաշտոնական անձ, որ հանդիպի ծնողին և ասի՝ «հերիք է հարգելի՛ ծնող, հիմա էլ ես կզբաղվեմ քո որդուն որոնելով, և կփորձեմ գտնել կենդանի՞, թե՞ մահացած»»,- ասաց նա։

Հունան Թադևոսյան