Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում». ինչո՞ւ չի վերահսկվում գնաճը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն:

«Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին շաբաթվա կամ օրերի ընթացքում ապրանքը հայտնվում է շուկայում: Արդյունքում իրենք առաջարկ են ներկայացնում, լինում է քաղաքացու պահանջարկը, այս ընթացքում նաև թանկացնում են ապրանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ կլինեն թանկացումներ, ավելին՝ արդեն զգում ենք դրանք: Եթե նախորդ տարիներին նկատում էինք, որ մարդիկ տոնական օրվանից մեկերկու շաբաթ առաջ էին սկսում առևտուր անել, ապա հիմա արդեն դեկտեմբերի 1-ից սկսել են գնումներ կատարել, հաշվի առնելով հնարավոր թանկացումները: Տնտեսվարողներն էլ տեսնում են, որ քաղաքացիները սկսել են իրենց «ապահովագրել» և նախապես գնումներ կատարել, ուստի իրենք էլ իրենց թանկացումների ալիքն են ավելի վաղ սկսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ քաղաքացիներն արդեն իսկ դժգոհում են անտեղի ու չհիմնավորված գնաճից ու դեֆիցիտից: «Այս մասով պետք է միանշանակ լինի վերահսկողություն պետական համապատասխան մարմինների կողմից, քանի որ կանխատեսելի ու ենթադրելի գործընթացի հետ գործ ունենք: Մրցակցության հանձնաժողովը պետք է վերահսկի, որպեսզի չխախտվի գնային մրցակցությունը, Կենտրոնական բանկն էլ պետք է վերահսկի արտարժույթի շուկան, որպեսզի այս շուկայում կտրուկ վայրիվերումներ չլինեն: Գաղտնիք չէ, որ հենց դոլար-դրամ փոխարժեքի հիմքով են պատճառաբանվում պարենային շուկայում թանկացումները: Տնտեսվարողների՝ թանկացումների արդարացման առաջին հիմնավորումը դոլար, եվրո ու դրամ փոխարժեքների տատանումներն են: Բայց սա, օտար բառ օգտագործեմ, «отмазка» է, փոխարժեքների տատանման անվան տակ փորձում են քողարկել իրենց քայլերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Չիլինգարյանը կարծիք է հայտնում, որ այս հիմնավորմամբ «ազատ են արձակվում» բիզնեսի ձեռքերը, և նրանք սովորաբար նման օրերին գերշահույթ են ստանում քաղաքացու ու սպառողի հաշվին: «Մարդիկ ձգտում են իրենց հնարավորության սահմաններում պատրաստվել տոնական օրերին, սեղան գցել՝ իրենց մինիմալ պահանջները բավարարելով, բայց նույնիսկ նվազագույն գնումների պարագայում ստիպված են բավականին գումար ծախսել: Սա ոչ բոլոր սպառողներին է այլևս հասու»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահը:

Հավելում է՝ թանկացումների քարտեզը կարելի է կազմել՝ ուսումնասիրելով ապրանքի նախնական գինը և նրա փոխակերպումները ժամանակի ընթացքում՝ սովորական, նախատոնական օրերին և այլն. «Միայն այս պարագայում կարող ենք ասել, թե առկա գինը, հնարավոր գնաճը որքանո՞վ է խելամիտ և հասու քաղաքացու գրպանին: Ազատականացված շուկան թույլ է տալիս բիզնեսին իր գինը սահմանել, և երբ չի լինում պետական հսկողություն, բիզնեսն ունենում է գերշահույթ, արդյունքում տուժում է սպառողը: Տնտեսվարողները հիմնականում մտածում են իրենց գրպանի, այլ ոչ թե սպառողին մատչելի ու հասանելի գնով ապրանք վաճառելու մասին: Բայց չեմ կարող նաև մեկ դիտարկում չանել. երբեմն հենց սպառողներն են դեֆիցիտ ստեղծում: Որովհետև անգամ թանկ գնով ապրանքը ձեռք են բերում, երբեմն նաև բավականին մեծ քանակով:

Տնտեսվարողը մտածում է՝ ապրանքի պահանջարկը մեծ է, գինը համեմատելի չէ պահանջարկի հետ և սկսում է թանկացնել այն: Սպառողներն են նաև կոնկրետ ապրանքի՝ մեծաքանակ գնումներով դրդում տնտեսվարողին փոփոխել ապրանքի գինը: Նրանք ևս իրենց վարքագծով կարող են փոփոխել շուկայում գների տրամաբանությունը, բայց սովորաբար մեր սպառողները հատկապես տոնական օրերի նախօրյակին նետվում են խելակորույս գնումների: Պետության կողմից տարիներ ի վեր չկա վերահսկողություն, բիզնեսը շարունակում է բավարարել իր գայլային ախորժակը, իսկ սպառողն էլ մշտապես կանգնում է նույն խնդրի առաջ, երբ ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր