1600 դրամի փոխարեն՝5000 դրամ․ նոր օրենք
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ՊԵԿ հյուսիսային մաքսատանը պահվող ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար 1600 դրամի փոխարեն դարձնել 5000 դրամ։
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ Գյումրիում օրական մինչև 500 մեքենա կարող են մաքսազերծել, այսօր ամեն օր մոտ 160 մեքենա է ներմուծվում Հայաստան, բայց օրական կտրվածքով 130-ն է ներկայացվում մաքսազերծման․ «Տարբերությունը բերում է մեքենաների կուտակմանը։ Սա է մեր նախագծի նպատակը, որպեսզի կուտակում չլինի… Մենք այսօր հնարավորություն ունենք սպասարկել, դիմողները չեն գալիս, իրենց ձեռք է տալիս, որպես «ստայանկա», այնտեղ մեքենան կանգնեցնեն»,- մանրամասնել է նա։
Ըստ նրա՝ մեքենա ներկրողներին շատ ավելի ձեռք է տալիս, որ այն կանգնի, քան ներկայացնեն մաքսային ձևակերպման. «Ներմուծողը եթե այդ մեքենան բերել է օտարելու համար, քանի դեռ չի գտել իր գնորդին, մեքենաները կայանում է այնտեղ։ Կայանման տուրքը բարձրացնելով՝ մենք շահագրգռելու ենք, որ մաքսային ձևակերպման ներկայացնեն մեքենան․ մենք սպասարկելու հնարավորություն ունենք։ Նախագծով առաջարկվող կարգավորումն իր նպատակին ծառայելու է»,- ասել է նա։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նշել է․ «Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաներ են բերում ոչ թե սեփական կարիքների, այլ վերավաճառելու նպատակով, այդ մարդկանց ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել՝ մինչև գնորդ կհայտնվի, և միանգամից, գործարք կատարելու ժամանակ, մաքսազերծել։ Այդ ողջ ընթացքում մեքենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ քննադատել է նախագիծը՝ ասելով. «Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի է վերածվել, այլ նաև՝ տուրքի: Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենամեծ աճը, եթե չեմ սխալվում, տուրքերի աճն է: Եթե 50%–ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչու՞ ենք ուզում 1600-ը սարքել 5000, եթե նպատակը զուտ ֆիսկալ չի»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ