Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասին
Հասարակություն

ՊՆ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել՝ սպա է սպանվել․ «Հրապարակ»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

 «Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Մեր տեղեկություններով՝ վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերեին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։ 

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։  
 

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։ Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են․ դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։ Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին եւ որովայնին, հարվածներ են հասցրել նաեւ նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։ Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։ Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։ Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,-այսպես բնութագրեց Դավիթին հորեղբայրը։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։