Ինչո՞ւ են չեղարկել գերի Էուլջեքյանի վերադարձը
Հայ 32 գերիներն արդեն հայրենիքում են։ Նրանց հիմնական մասը՝ 26 հոգին Շիրակի մարզից են։ Հուսանք, մեր զինվորները հայրենիք վերադառնալուց հետո կկարողանան կարճ ժամանակ անց նորմալ կյանքի վերադառնալ։
Ադրբեջանական լրատվամիջոցներով ու տելեգրամ ալիքներով շրջանառվող ցանկում ի սկզբանե նշվում էր նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունը, ում Բաքվի դատարանը 20 տարի ազատազրկման է դատապարտել, սակայն վերջինս վերադարձողների մեջ չկար։
«Հրապարակը» փորձեց Վիգենի կնոջից՝ Լինդա Էուլջեքյանից ճշտել, թե տեղեկություն ունե՞ն` ինչո՞վ է պայմանավորված Վիգենի բացակայությունը, սակայն պարզվեց, որ տեղեկանալով, որ Վիգենը վերադարձող գերիների ցուցակում չկա՝ Լինդայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Վիգենի դուստրը՝ Քրիստինե Էուլջեքյանը մեզ տեղեկացրեց, որ Կարմիր Խաչը փորձել է Ադրբեջանից տեղեկանալ, թե ինչու են չեղարկել Վիգեն Էլուջեքյանի վերադարձը, սակայն ադրբեջանական կողմը որևէ բացատրություն չի տվել։
«Երկու-երեք օր առաջ մեզ վստահեցրին, որ հայրս էլ է լինելու վերադարձողների մեջ, սակայն վերջին պահին չեղարկել են, անունը հանել են ցուցակից»,-ասաց Քրիստինան։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել են Շուշիում, երբ պատերազմի ավարտից հետո վերջինս գնացել էր անձնական իրերը վերցնելու։ Նրան Բաքվի դատարանում ներկայացրել էին որպես վարձկան ահաբեկիչ ու դատապարտել 20 տարվա ազատազրկման։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը