Նոր Խարբերդի տներից մեկում գազաբալոնի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել. տանտիրուհին այրվածքներ է ստացել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն և չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը:
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել տանտիրուհուն՝ 67-ամյա Էլմիրա Օ.-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նրա տանը և հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը:
Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան:
Էլմիրա Օ.-ն բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացվելուց:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Գեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում