Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Որքան մարդ է մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել մոտ մեկ տարում․ ԶԼՄ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ՆԳՆ ոստիկանության կողմից MediaHub-ին տրամադրված պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել է 54 քաղաքացի (հղի կինը համարվում է մեկ մարդ, խմբ․):

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ամենօրյա ռեժիմով նախազգուշացնող աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքում, հետիոտներին հորդորում են սահմանված հատվածով հատել ճանապարհը, երկրորդ անգամ նույն խախտումը թույլ տվողներին էլ տուգանում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 դրամով։

«Այս տարվա 11 ամիսների ընթացքում տուգանվել է 13.830 քաղաքացի՝ ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի պետ Արման Սայադյանը։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ քաղաքացիներն էլ իրենց պատճառաբանություններն ունեն․ երբեմն ճանապարհն անցնելու համար կես կմ պետք է քայլեն, որ անցումին հասնեն, ինչը հարմար չէ, երբեմն էլ ուղղակի շատ են շտապում։ 

Հիշեցնենք՝ վերջին տասը օրվա ընթացքում մայրաքաղաքում վրաերթի հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել։ Դեպքերից մեկում մահացողը հղի կին էր, որը վրաերթի էր ենթարկվել «Մալիբու» այգու դիմաց՝ ստորգետնյա անցման մոտակայքում, իսկ մյուսում՝ մահացողը 49-ամյա տղամարդ էր, որը վրաերթի էր ենթարկվել Չարենցի փողոցում՝ վերգետնյա անցման մոտակայքում