Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առաջարկում եմ խոսել այսօրվա մասին, այսօր կանգնած ենք երկրի կորստի առաջ. Արշակ Կարապետյան

«Ես Ձեր փոխարեն լինեմ` հարց կտամ՝ ինչպես ենք պլանավորում երկիրն այս վիճակից հանել, ինչպես պետք է երկրի անվտագության հարցը լուծել, Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակներ ենք տեսնում, իսկ Դուք հարցնում եք պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք Մոսկվայում։ Ի՞նչ պատասխանի Ձեզ պարոն Կարապետյանը»,- ֊այսպես արձագանքեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը լրագրողների հետ հեռավար հանդիպման ժամանակ հնչած հարցերին, այդուհանդերձ պատասխանելով «պահանջվածներին»։

Լրագրողի հարցին թե ինչո՞ւ «կրակել» հրամանի համար պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց անմիջապես հետո չի խոսել այդ մասին, այլ խոսում է միայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո և ինչ հարաբերություններ է ունեցել այդ ժամանակ ՀՀ վարչապետի հետ, Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ հարաբերություններ ունեի Նիկոլի Փաշինյանի հետ։ Չեմ կարծում, թե այն հարցն է, որը հետաքրքրում է այսօր հանրությանը։ Ինչո՞ւ երկու տարի ձայն չեմ հանել, ես պետականամետ մարդ եմ, զինվորական, ես գուցե չպետք է խանգարեի գործող իշխանությանը, չպետք է փորձեի սենսացիաներ անել իմ հայտարարություններով։ Ես քաղաքականությամբ զբաղվելու մասին չէի մտածում, բայց իմ բաժակը լցվեց, երբ Արցախն առանց որևէ կրակոցի հանձնեցին»։

Դիտարկմանը, թե ինչու է, ինչպես ինքն է նշում, «հրեշ ու դավաճան» ղեկավարի օրոք պաշտոն զբաղեցրել, այդ ժամանակ չի՞ իմացել ով է Նիկոլ Փաշինյանը, Արշակ Կարապետյանն ասաց․ «Ես եղել եմ խորհրդական և իշխանություն չեմ ունեցել, պաշտպանության նախարար դառնալուց հետո տեսա, որ իմ մոտեցումներն ազգային անվտանգության վերաբերյալ տարբերվում են իշխանության մոտեցումներից։ Ո՞րքան կարելի է անցյալ վերադառնալ, այնքան ենք վերադառնում անցյալին, որ մոռանում են՝ ինչ է այսօր կատարվում։ Բոլորն, ովքեր ինձ դիմել են մամուլից, հարցեր են տալիս անցյալից՝ հինգ տարի առաջ այսպես, տասը տարի առաջ այնպես… Առաջարկում եմ խոսել այսօրվա մասին, այսօր կանգնած ենք երկրի կորստի առաջ։ Ձեր շնորհիվ մեր իշխանությունը, որ մարդը մտնում է քաղաքականության մեջ, ասում են ՝ այ հինգ տարի առաջ էս մարդը սենց բան է արել ու ամբողջ ժողովրդով սկսում ենք դա քննարկել»։

Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքական հայտ ներկայացնելուց պետք է պատրաստ լինել նաև անցյալի մասին խոսելու և խնդրանքին` չուղղորդել լրագրողներին, քանի որ երկարատև լռությունը հանգեցրել է կուտակված հարցերի, Արշակ Կարապետյանը խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ առաջիկայում, երբ կկարողանա ներկա գտնվել և այլևս տեխնիկական խնդիր չի լինի. «Ես լրագրող չեմ, որ շատ խոսեմ, բլոգեր չեմ, որ շատ երևամ՝ կներեք ինձ, բայց շատ չեմ խոսելու։ Մարդիկ կան, ժամերով խոսում են, բայց չեն գործում։ Ես որոշել եմ աշխատել և հասնել այն կետին, որն իմ առաջ դրել եմ։Եկեք սրանով ավարտենք, ցավոք սրտի երևի սա էլ կապ ունի վեկտորի փոփոխության հետ, որ Ռուսաստանի հետ կապը վատ է, սրանով ավարտենք, հետո ավելի լավ պայմաններում մեծ միջոցառում կանցկացնենք, որտեղ կհավաքենք մամուլի ներկայացուցիչներին և կխոսենք Ձեր հարցերի մասին։ Եկեք անցյալը թողենք հանգիստ, եկեք զբաղվենք մեր այսօրվա խնդիրներով։ Թեև Երևանում եք, բայց երևի մենք Մոսկվայում ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է սպասվում Հայաստանին և ավելի ճիշտ գնահատական ենք տալիս այն ամենին, ինչ մեր շուրջն է կատարվում։ Պատերազմը չի ավարտվել, դրա համար առաջարկում եմ զբաղվել այսօրվա ու վաղվա խնդիրներով»,- եզրափակեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայկ Առաքելյան 

Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում