Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան

Բաժանում չի լինում... հայտնիները սգում են Արա Մարտիրոսյանի մահը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը: 
Լուրն իսկապես շոկային է: Արա Մարտիրոսյանի գործընկերները, ընկերները, հայտնի մարդիկ սգում են նրա մահը, գրառումներ անում իրենց սոցիալական էջերում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Արա Մարտիրոսյանի լուսանկարն ու գրել. «Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց ...»:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Արա Մարտիրոսյանի հետ, որոնց կից գրել է.
«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել ... ինչքան գոռալ կամ ում դիմել.... շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:
Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է...(
Արա Մարտիրոսյանը...
Խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել:
Բարկացած եմ
(...
շատ
սրտանց
ցավախեղդ եղած արդեն
ամեն բանից....
Լույս թող իջնի հոգուդ ընկեր(....
Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա...»։


 
Երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է.
«Արա ջան, ընկեր ջան, հոգիդ թող լույսերի մեջ մնա...»,- և հրապարակել իր ու Մարտիրոսյանի լուսանկարը:



Երգիչ Արմենչիկը ևս լուսանկար է հրապարակել ու մակագրել այն.


“RIP my friend”:

Երգչուհի Զարուհի Բաբայանը գրում է.
«Երանի ԲՐԱՎՈ ասելու պահեր էլի լինեին ԱՐՈ»:


Հաղորդավար Արա Ղազարյանը գրում է.

«Արոս... հիմա էլ դու... լավ էլի... Հերիք ա
Էլ ուժ չկա... լացել ու հետո ժպտալ, ձև տալ, որ ամեն ինչ լավ ա... Չէ, լավ չի, գնում եք... Ինչո՞ւ»:



Մենչը գրել է.

«ԷՍ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ
Արա ջան լավ էլի
Աստված հոգիդ լուսավորի...»:



Երգչուհի Սիլվա Հակոբյանը գրել է.
«Ախր ո՞ւր եք գնում էսքան ջահել ու սիրելի...
Արա ջան, չեմ հավատում... Աստված հոգիդ լուսավորի»....