Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ Փաշինյանին
Ժամանց

Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. դեկտեմբերի 18-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում: Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք արդեն փորձարկված մոդելներին:

Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ցուլ. Այսօր փորձեք վանել ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը:  Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:

Երկվորյակներ. Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Զիջողականությունն է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Խեցգետին. Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:

Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:

Առյուծ. Բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ներքին կոնֆլիկտները` ժամանակն է կարգի բերել մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար  թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Կույս. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` <չկա չարիք առանց բարիքի>` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Կշեռք. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:

Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կարիճ. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են լինում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Աղեղնավոր. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի:

Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն:

Այծեղջյուր. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Ջրհոս. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Ձկներ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:

Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր ընտրյալին: