Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան ․․․ պատմում էր Արարատյան դաշտով պոլիգոն գնացող զինվորական Կամազի հետևից վազող գյուղացիների մասին, որոնք ընթացքի ժամանակ Կամազը ձմերուկով էին լցնում։ Դավիթս ասում էր «մեծ տխուր, հոգնած աչքերով փոշոտ շորերով մի մարդ կար, որ ընթացքի ժամանակ իրար հետևից մի քանի անգամ վազում Կամազի մեջ նստած տասնութ-քսան տարեկան զինվորներին լուռ ձմերուկներ էր նետում, ոչինչ չէր խոսում, ուղղակի լուռ ձմերուկ էր նետում»: «Իսկ մենք,-ասում էր,- սրտի դողով սպասում էինք, որ նա վազելիս կընկնի, երերալով էր վազում»․․․ հետո ավելացրեց․ «միայն նրա հայացքը տեսնեիր Կամազի հետևից վազելիս ձմերուկ նետելիս, դաշտի տարբեր մասերից վազում են ու Կամազի հետևի բորտից միրգ լցնում»:
Հարցրեցի ինչու է այդպես, ասաց «44-օրյան նոր է վերջացել, շատ ջահել տղերք են զոհվել, մեզ համար դողում են, մեզ համար վախենում են, հետո լավ-վատ մենք ենք մնացել էս երկրի պաշտպանը ... »։
Մի ուրիշ անգամ, Սյունիքում, Շիկահող գյուղում մի տարեց մարդ էր մոտեցել սարի գլխի 122 դիրքից մի քանի րոպե Շիկահող իջած և ինչ-որ բան, կարծեմ խանութ, փնտրող տղայիս և 6 հաց դրել թևի տակ, տղաս վարանել էր, ասել ամեն ինչ ունենք... բայց նայել էր տարեց մարդու աչքերին, զգացել ինչպես է բռնել իր թևից ու վերցրել։ Հետո ավելի ուշ մեկը կողքից ասել էր, թե «դա իր տան վերջին հացն էր»։
Հարգանքներս Արարատյան դաշտում զինվորական Կամազի հետևից վազող ու ձմերուկ նետող դաշտի գյուղացիներին և Սյունիքի Շիկահող գյուղի տարեց մարդուն, որ վեց հաց դրեց սարի գագաթի դիրքից իջած զինվորի թևի տակ։ Տղաս զոհվելուց ամիսներ առաջ ինձ պատմել է այս ամենի մասին, խոր տպավորված էր, ասում էր մեզ համար դողում են․․․ նրա հոգու մեջ սա մնացել էր ու նա չէր կարող սա չպատմել, քանի որ միշտ գնահատում էր մարդուն և մարդկայինը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ