Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա

Գիշերը 3-ին ստացա կյանքիս ամենասպասված զանգը. «Ես լավ եմ, կապ չկար. խոստանում եմ՝ քեզ մենակ չեմ թողնի»

2023 թվականի հուլիսի 15-ը Լենայի կյանքի տարեգրքում կմնա, թերևս, որպես ամենանշանավոր օրը. «Դա անցնող տարվա իմ ամենաերջանիկ օրն էր Արցախում»: 

Սիրելիի՝ Սեյրանի հետ այդ օրը օրինականացրել են իրենց սիրային հարաբերությունը՝ խնամախոսությամբ։ Զույգը պատրաստվում էր նշանադրվել, բայց քանի որ Արցախը պաշարված էր, միջոցառումն անընդհատ հետաձգվում էր։

Սեպտեմբերի 14-ին Սեյրանի հերթափոխն էր, պիտի իջներ դիրքերից։ Լենան անհամբերությամբ սպասում էր նրան, բայց սիրելին այդպես էլ այդ օրը չեկավ, «համար 1» էր։ 

«Միայն հանգիստ էի նրանով, որ զորամասում է, դիրքերում չէ։ Խոսեցի Սեյրանի հետ, ձայնն անհանգիստ էր, բնական է, որ զինվորականները մեզանից ավելի շատ բան գիտեին։ Մի քանի օր անց ինքը զանգեց, ասաց, որ նորից բարձրանում են առաջնագիծ... մի անտանելի զգացողություն մտավ իմ մեջ, չգիտեմ ինչից էր։ Մի քանի կրակոցի ձայն լսեցի, հարցրեցի ի՞նչ ձայներ են, ասաց՝ «մեր կողմերում կարկուտ է տեղում, հանգի՛ստ եղիր»։ Բայց ես պատերազմը վերսկսելու և նրան կորցնելու ներքին տագնապ ունեի»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Լենան։

Սեպտեմբերի 19-ին առավոտյան սովորականի պես Լենան հացի հերթից վերադառնում է տուն, խոսում սիրելիի հետ, հետաքրքրվում նրա որպիսությամբ ու պլանավորում օրվա անելիքը` չմտածելով, որ մեկ ժամ անց պատերազմ կլինի։ 

«Ժամը 12-ի կողմերը, երբ կրակում են Հարավ գյուղի ուղղությամբ, մեր տնից լսվում է 2 պայթյունի ձայն։ Հայրս նույնպես ծառայող է, մամաս զանգում է հորս, ես՝ Սեյրանին։ Ամեն դեպքում զգույշ լինելու խորհուրդ են տալիս, բայց պատերազմի մասին չեն խոսում»,- հիշում է նա:

Կեսօրին սկսվում է լայնամասշտաբ պատերազմը։ Լենայի խոսքով՝ դա անհավանական բան էր, քանի որ ոչ ոք չէր մտածում, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ դա տեղի կունենար։ 

«Բոլոր բարձունքներից ծուխ էր բարձրանում, մեկ վայրկյան չէր դադարում օդային տագնապի ձայնը, Իվանյանի ճանապարհներով բոլորը վազում էին, երեխաները լեղապատառ ձայներ էին հանում։ Ամենուր խուճապ էր, հետո բոլորը փնտրում էին մեկը մյուսին։ Փոքր եղբայրս դպրոցում էր, ես ու քրոջս ամուսինը գնացինք նրա հետևից։ Երբ հասանք տուն, քույրս ասաց՝ «Սեյրանն էր զանգել»։ Հետ եմ զանգում, բայց անհասանելի էր։ Ու այդ ժամից սկսվում է իմ կյանքի ամենադաժան օրերը»,- ասում է նա։

Լենայի ընտանիքը հավաքել է տան անդամների փաստաթղթերն ու մի քանի տաք հագուստ ու տեղափոխվել են նկուղ։ Դիրքերից ոչ մի նորություն չունենալով այդպես անց են կացրել առաջին գիշերը։

«Հաջորդ օրը պապաս զանգում ու ասում է, որ լավ է, ողջ է, բայց Սեյրանից ոչ մի լուր։ Երբ դիրքերից սկսեցին վիրավորներ իջեցնել, ես սկսեցի կապ պահել հիվանդանոցների հետ, մտքիս մեջ աղոթելով, որ ո՛չ Սեյրանի, ո՛չ հորս ու հորաքրոջս որդու անունները չկարդան։ Լուրեր էին տարածվում այն մասին, որ Վանքի ու Ճանկաթաղի հատվածում իրական դժոխք է եղել, ողջ մարդիկ չկան, կոտորել են։ Անգամ Սեյրանի մաման էր ինձ զանգում, որ եթե կապի դուրս գա քեզ է զանգելու, բայց ես անընդհատ արտասվում էի։ Մամաս նկատողություն արեց, որ «ողջ մարդու հետևից չեն լացի։ Լացը լաց կբերի, հանգստացի՛ր»»,- հիշում է Լենան։ 

Օրեր շարունակ նրա որոնումները եղել են ապարդյուն։ 4-րդ օրն անծանոթ համարից զանգ. Սեյրանը չէր, այլ նրա մասին էր. «Ասաց՝ «ամեն ինչ լավ է, ողջ է, ինքը կզանգի»: Ձեռքերս թուլանում են անզորությունից։ Հետո հայրս է իջնում դիրքերից, ինքն էլ տեղեկություն ուներ Սեյրանի ողջ մնալու մասին, իր եղբայրն ու հորաքույրն էին անգամ հուսադրում, բայց ես վախեցած էի ու ոչ մեկին չէի հավատում։ Անընդհատ ինձ մեղադրում էի, որ սեպտեմբերի 19-ին չկարողացա խոսել, գուցե դա վերջին անգա՞մը կլիներ…»։ 

Մեր զրուցակիցը պատմում է, որ սեպտեմբերի 24-ից Կարմիր խաչի միջնորդությամբ սկսվում են դիրքերում ողջ մնացած զինծառայողների դուրսբերումը։ Հորաքրոջ որդու՝ Վահագնի զոհվելու լուրը հաստատվում է, սպասումները հօդս են ցնդում։ Իսկ Սեյրանն իր զինակիցների հետ կրակի դադարից հետո փորձել են իջնել դիրքերից, բայց նկատել են ադրբեջանական հենակետերն ու մնացել շրջափակման մեջ։ Իվանյանում Լենան իր տան պատուհանից հետևում է խաղաղապահների մեքենաների շարժը։ Առավոտյան դուրս եկած անձնակազմը վերադառնում է.
«Ես անհամբեր սպասում էի նրան։ Ժամեր էին անցնում, բայց սպասված զանգը չկար։ Սկսեցի մեղադրել նրան, որ շատ էի ասում՝ «դուրս արի ծառայությունից», ինքն ընդվզում էր՝ «բա մեր հողն ո՞վ պիտի պահի».  ծախված հողի համար ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք»։ 

Գիշերը ժամը 3-ին Լենան ստանում է իր կյանքի ամենասպասված զանգը. «Ես լավ եմ, կապ չկար, որ խոսեի։ Խոստանում եմ՝ քեզ մենակ չեմ թողնի»։ Լենան զանգից հետո արդեն չի հիշում իր ապրումները:

«Իմ ու Սեյրանի բոլոր երազանքները կապված էր միայն Արցախի հետ։ Բայց, սեպտեմբերի 26-ին դուրս եկանք Արցախից ու բոլորի պես մենք էլ բռնեցինք գաղթի ճանապարհը, հույսով, որ նորից հետ ենք վերադառնալու։ Հիմա պատրաստվում ենք ընտանիք կազմել»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան