Լավ, էլ ի՞նչ լեզվով ասել, որ իրական խաղաղություն լինում է ուժերի հավասարակշռության դեպքում․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավ, էլ ի՞նչ լեզվով ասել, որ իրական խաղաղություն լինում է ուժերի հավասարակշռության դեպքում, այլ ոչ թե ինչ-որ թղթերով։
Նոյեմբերի 9-ի թուղթն էլ ասվածի թարմ ապացույցն է, երբ դրանից հետո թշնամու կողմից հենց տեղային պատերազմներով բռնազավթվել են Հայաստանի Հանրապետության տարածքներ և էթնիկ զտման է ենթարկվել հազարամյակների հայկական տարածք Արցախը։
#չՀայաստանը»։