Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Հասարակություն

Կինը ծեծել է տատին, թույլ չի տվել հաց ուտել և գնալ զուգարան․ պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրենից կախվածության մեջ գտնվող Մ․ Ք․-ին պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև չի կատարել անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին։ Այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Iravaban.net-ը փոխանցում է, որ Մ․ Պ․-ն, ֆիզիկական վիճակով (հաշմանդամություն) և տարիքով պայմանավորված, իրենից կախվածության մեջ գտնվող և իր հետ բնակարանում համատեղ բնակվող տատիին՝ Մ․ Ք․-ին, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ 2019 թվականի հունիսի 24-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի և ժամերի, նույն հասցեում պարբերաբար ծեծել է վերջինիս՝ այդ թվում նաև հողաթափերով։

Տեղաշարժել է Մ․ Ք․-անվասայլակը, որով վերջինին զրկել և թույլ չի տվել հաց ուտել և գնալ զուգարան, ստիպել է առանձին սենյակում հաց ուտել, թքել է վրան, վերցրել է դեղահաբերը։ Նրա արարքների հետևանքով  Մ․ Ք․-ն չի կարողացել գիշերները քնել, քանի որ ունի նևրոզ։ Մ․ Պ․-ն նաև թեյնիկով սառը ջուր է  լցրել տուժող անձի ոտքերին, պատռել է ներքնաշորերը, նրա հասցեին հնչեցրել է սպառնալիքներ՝ պատճառելով  հոգեկան ուժեղ տառապանք, ինչը վերջինիս մոտ առաջացրել է խիստ արտահայտված վախի և անելանելիության զգացողություն:

Բացի այդ, Մ․ Պ․-ն դիտավորյալ կերպով խախտել է իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշման պահանջները։  Մ․ Պ․-ն 2023 թվականի մարտի 23-ին իրազեկվել է իր նկատմամբ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի համաձայն 2023 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ պետի կողմից կայացրած անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշման մասին: Նշված որոշման համաձայն՝ վերջինս որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ անհապաղ 20 օր ժամկետով հեռացվել է իր հետ համատեղ բնակելի տարածքում բնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկված Մ․ Ք․-ի բնակության վայրից և նրան արգելվել է վերադառնալ հիշյալ հասցե մինչ որոշմամբ նշված 20 օր ժամկետը լրանալը, ինչպես նաև արգելվել է 100 մետր հեռավորությունից ավել մոտենալ Մ․ Ք․-ին և հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել վերջինիս հետ:

Մ․ Պ․-ն, դիտավորյալ կերպով խախտելով վերոնշյալ որոշման պահանջները, 2023 թվականի մարտի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում վերադարձել և մինչ որոշմամբ նշված 20 օր ժամկետի վերջը՝ 2023 թվականի ապրիլի 11-ը, շարունակել է բնակվել Մայրամ Քոչարյանի հետ բնակարանում:

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2023թ․-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: