Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ստիպեցին, որ տղայիս դուրս գրենք հիվանդանոցից, երեխայիս սպանեցին․ 17-ամյա տղայի մայրը մեղադրում է բժիշկներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 27-ի երեկոյան մեր տեղամասային պոլիկլինիկայի բժշկի ցուցումով երեխայիս տեղափոխել ենք Արաբկիր բժշկական կենտրոն, երեխաս նախնական ախտորոշմամբ նյարդային անորեքսիա ուներ, ու ինձ ասացին՝ բժիշկների հսկողությամբ կկարգավորվի։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում պատմում է տիկին Գոհարը, որի որդին՝ 17-ամյա Կոնստանտինը, մոր պնդմամբ, բժիշկների սխալ ախտորոշման ու աշխատանքի հետևանքով, օրեր առաջ մահացել է։ 

«Մեզ ասել են՝ «դա 100%-ով բուժվող հիվանդություն է»։ 48 կգ քաշով մենք մտել ենք հիվանդանոց։ Նախ ասեմ, որ ժամը յոթին ենք գնացել հիվանդանոց ու մեզ չէին ուզում ընդունել։ Պատճառաբանությունն էլ այն էր, որ ամբողջ բաժանմունքը ծանրաբեռնված է, թոքաբորբով շատ երեխաներ կան հիվանդանոցում։ Նշեմ, որ հիվանդանոց գնալու օրը որդիս իր ոտքով գնացել է դպրոց, հետո գնացել ենք պոլիկլինիկա, այսինքն՝ լավ է եղել»,- պատմեց մայրը։ 

Այնուամենայնիվ, մայրը մոտեցել է բժշկին, խնդրել, որ որդուն տեղավորեն հիվանդանոցում, ու որոշ ժամանակ անց դա հաջողվել է։ Կոնստանտինն այդ պահին կշռվել է, քաշը եղել է 49 կգ։ 

«Առավոտյան ես տղայիս մոտից մի քանի ժամ բացակայել եմ, մորաքույրս է եղել նրա մոտ, սոնոգրաֆիա են արել այդ ընթացքում երեխայիս, ասել են՝ «ամեն ինչ լավ է, միայն ստամոքսը փոքրացել է, բայց անհագստանալու բան չկա», ասացին՝ «քիչ-քիչ կուտի, կկարգավորվի»։ Հետո երեքին տղայիս տարան սիրտը նկարելու։ Սրտաբանը երեխայիս նկարեց, ասաց՝ «սիրտը իդեալական վիճակում է, ոչ մի շեղում չկա», բայց հետո ասաց՝ «սրտի կողքին պարկ կա», հետո ասաց՝ «ոնց որ ջուր կա մեջը»։ Հետո մեզ ռենտգենի ուղարկեց, այնտեղ էլ ասացին՝ «թոքի աջակողմյան հատվածում օդ է հավաքվել»։ Մեզ նաև ասացին, որ «դա մեկ-երկու օրում է զարգացել»։ Ասացին՝ «հարվածից կարող է եղած լինել, ընկնելուց», երբ ասացի՝ «չի եղել նման բան», ասացին՝ «գուցե թերսնման հետևանքով եղած լինի»։ Դրանից հետո մեզ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք»,- պատմեց տիկին Գոհարը։ 

Ապա, մայրը պատմեց, որ որդուն պունկցիա են արել՝ թույլ նարկոզով։ «Մենք մի անգամ այց ենք ունեցել հոգեբույժի մոտ, ապա ասացին՝ «գնացեք հոգեբանի»։ Հաջորդ օրն ուղարկեցին բաժնի վարիչի մոտ, որը մեզ ասաց՝ 600 մլ օդ են հանել։ Ու նա մեզ նաև ասաց, որ օդը եթե դուրս չգա, ապա դրենաժ կդնեն։ Այդ ընթացքում օրը մեկ անգամ են թույլ տվել որդուս տեսնել, որ կերակրեմ իրեն»,- ներկայացրեց տիկին Գոհարը։

Մայրը պատմեց, որ բժիշկներն իրենց ասել են՝ որդու մոտ եղած քաշի խնդրի մասին չարժե անհանգստանալ, կարևորը՝ թոքի հարցը լուծելն է։ «Մի քանի օր հետո բաժնի վարիչն ասաց, որ քաշի նվազում է կրկին նկատվում։ Ամուսինս էլ խնդրեց, որ երեխային զոնդով կերակրեն, քանի որ քաշի կորուստը վատ բանի կբերի։ Մեզ պատասխանեցին՝ «եթե զոնդով կերակրեն, փսխում կլինի»։ Բացի այդ, մենք խնդրեցինք՝ երեխայի հետ հոգեբույժ աշխատի, և մեկ անգամ եկավ հոգեբույժը։ Տղաս հետո պատմեց, որ հոգեբույժն իրեն ասել է՝ «դու պետք է քո կպչուն մտքերի դեմ պայքարես, պիտի քո մեջ ապրող երկրորդ մարդուն ասես»՝ «ես պիտի հաց ուտեմ, ես առողջ եմ, կարող եմ ուտել»»,- ներկայացրեց մայրը՝ հավելելով, որ հոգեբույժը այլևս կոնսուլտացիա չի անցկացրել իր տղայի հետ։ 

Տիկին Գոհարը պատմեց, որ դրանից հետո բաժնի վարիչին՝ Աշոտ Վարոսովիչին, խնդրել են, որ տղային զոնդով կերակրեն, սակայն նա արձագանքել է, որ տղան վատ կզգա, կփսխի։

«Աշոտ Վարոսովիչի մոտ մտնելիս մեզ ստիպում էին դիմակ դնել, ինքն էլ էր դիմակով, իսկ ռեանիմացիա գնալուց ոչ բախիլ էին տալիս, որ հագնենք, ոչ դիմակ դնելու պահանջ կար»,- ասաց նա։ 

Կոստանտինի մայրը ներկայացրեց, որ դրանից օրեր անց իրենց զանգել ու ասել են, որ տղային տեղափոխում են «Արաբկիր +», քովիդով հիվանդացածների համար նախատեսված բաժանմունք, որը, տիկին Գոհարի խոսքով, անմխիթար վիճակում է եղել․ մահճակալի տակ արևածաղկի սերմեր, առաստաղին սարդոստայններ։

«Այդ բաժանմունք գնալիս տղաս ընկավ, ձեռքերն ու ոտքերը լրիվ արյան մեջ էին, բուժքույրը մի փոքր կտոր բինտ ու բետադին տվեց, ասաց՝ «մշակեք ձեր տղայի վերքերը»։ Ասացի՝ «մի քիչ էլ տվեք, դա քիչ է, ինչպե՞ս մշակեմ վերքը»։ Վերջում քրոջս եմ զանգել, խնդրել, որ բետադին ու բինտ բերի։ Այդ ընթացքում որդուս ոտքերն էլ էին այտուցվել, ասացին՝ «կարևորը սիրտն ու երիկամները չեն, թող բարձր պահի ոտքերը»»,- պատմեց մայրը։ 

Նա նշեց, որ այդ բաժանմունքում անգամ բուժքույր իրենց չի մոտեցել, ու որդու՝ D վիտամին ստանալու համար մայրը մեկ ժամ բուժքույր է փնտրել։ «Դրանից հետո մեզ կանչեց բաժնի վարիչն, ասաց, որ պետք է նորից ռենտգեն արվի՝ հասկանալու, թե ինչպես է տղաս։ Ամուսինս դեմ էր, ասաց՝ «այսքան քաշ է կորցրել, այդքան ռենտգեն չի կարելի»։ Բայց բժիշկներին լսեցինք, ու ռենտգեն արեցին, ասացին՝ «օդը գրեթե մաշվել է, չկա»։ Ուրախացած գնացինք հիվանդասենյակ, քիչ անց ասացին, որ դուրս ենք գրվում։ Ինձ թվաց այդ բաժանմունքից ենք դուրս գրվում, բայց բաժնի վարիչն ասաց, որ արդեն տուն պետք է գնանք, դեղեր կնշանակի հոգեբույժը, որը խմելուց հետո Կոստյան քիչ-քիչ քաշ կհավաքի։ Ես դեմ էի, որ տղաս դուրս գրվի՝ քաշի նվազմամբ, վերքերի մեջ․ գլխավորին խնդրեցի, որ տղայիս պահեն հիվանդանոցում։ Ժողով արեցին, ասացին, որ հոգեբուժարան էլ են զանգել, այնտեղից ասել են, որ տղաս այդքան վատ չէ, որ այնտեղ տեղափոխվի։ Ինձ հոգեբույժն ասաց, որ տղաս այդ դեղերը խմելով, տանն ավելի լավ կզգա իրեն, կկազդուրվի։ Ու նաև ասացին, որ եթե տղայիս քաշը նվազի, չանհանգստանանք, հետո շատ արագ կվերականգնվի քաշը, դեղերը կօգնեն»,- պատմեց մայրը։ 

Նա տեղեկացրեց, որ այդ օրը երեկոյան իրենք դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն երկու-երեք օր անց են թղթերն իրենց տրամադրել, մինչ այդ տարբեր պատճառաբանություններով փաստաթղթերը չեն տրամադրել։ «Գնացինք տուն, դեղերը խմեց տղաս, յոգուրտ կերավ, պյուրե կերավ։ Լավ քնեց այդ գիշեր։ Հաջորդ երկու օրերին նկատեցի, որ գունատվել է։ Մտածեցի՝ դեղերի ազդեցությունն է։ Զանգեցի «Արաբկիր», ասացի՝ երեխաս թուլանում է, ու մեր մանկաբույժը պնդում է, որ նրան տեղափոխենք այլ կլինիկա։ Ինձ Սիրանուշը պատասխանեց՝ դե եթե պնդում է, տարեք։ Հարցրի, բա էդ դեպքում իմ երեխային ինչո՞ւ դուրս գրեցիք, պատասխանեց, որ երևի տեղ չկար»,- նշեց մայրը։ 

Ժամեր անց Կոնստանտինի վիճակը վատացել է, ճնշումն ընկել, ու նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ։ Այնտեղ ռենտգեն են արել, ասել, որ տղան երկկողմանի թոքաբորբ է տանում։

«Տղայիս սիստեմա միացրին, թթվածնի սարք միացրին։ Ամբողջ գիշեր լավ քնեց, սատուրացիան բարձրացավ 90-92, ուրախացա։ Ամբողջ գիշեր լավ է եղել, հետո առավոտյան 9-ին զգացի՝ շրթունքների գույնն ընկնում է, սատուրացիան իջավ։ Բուժքուր, բժիշկ չկար, վազեցի բժիշկների սենյակ, հերթապահ բժիշկը եկավ, նայեց, հետո բուժքույրը եկավ։ Բայց տղաս էլի գունատվեց, գլխավոր բժիշկը եկավ, ինձ դուրս հանեցին, բերանից թթվածնի համար խողովակ տարան։ Հետո թոքերը ստուգեցին, տեսան, որ վիճակը չի վատացել։ Հետո սիրտը նկարեցին, տեսան՝ կողքը ջրով պարկ կա, որը սեղմում է սրտին։ Դա Բաբլոյանում էլ էին ասել, հետո հերքել իրենց ասածը։ Նորք-Մարաշից սրտաբանի հրավիրեցին, կտրվածք արվեց, 125 մլ ջուր հանվեց։ Մի երկու օր դրենաժ դրվեց, տեսան, որ էլ չի լցվում, բայց սրտի կծկումները չէի կատարվում։ Երեխաս մաշվեց»,- պատմեց տիկին Գոհարը։ 

«Մուրացան» ԲԿ-ի բաժնի վարիչը տղայի ծնողներին ասել է, որ եթե տղային զոնդով կերակրեին, ու հորմոն ներարկեին, որը պետք էր օրգաններն առողջ պահելու համար, ապա Կոնստանտինը կապրեր։ Կոնստանտինը մահացել է, մոր խոսքով, բժիշկների անուշադրության ու սխալների հետևանքով։ 

«Տղաս մարտին բուժզննում էր անցել զինկոմիսարիատում, որևէ խնդիր չէր եղել, պետք է 2025 թվականին զորակոչվեր բանակ»,- շեշտեց մայրը։ Տիկին Գոհարը տեղեկացրեց, որ դատի են տալու «Արաբկիր» ԲԿ-ին, և պայքարելու են, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ 

Նշենք, որ «Արաբկիր» ԲԿ-ից, նախ, որևէ մեկնաբանություն չեղավ MediaHub-ի հարցին, սակայն քիչ անց զանգահարեցին ու խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որն էլ արել ենք: 

Նարե Գնունի

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր