ԶՊՄԿ-ն շնորհավորում է էներգետիկների մասնագիտական տոնը
Շնորհավոր էներգետիկների մասնագիտական տոնը!
Կան մարդիկ, որոնց մասնագիտությունը մեր կյանքը հարմարավետ է դարձնում:
Էներգետիկների համար Բարի Լույսը` դա առանց պատահարների գիշերն է: Նրանք աշխատում են 24/7 ռեժիմով, որ մեզանից յուրաքանչյուրն ունենա լույս և ջերմություն:
Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը էներգետիկները տոնում են իրենց մասնագիտական տոնը:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում ենք տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնում` բոլորիս ջերմությամբ ապահովելու համար:
Լուսանկարներում` մեր ընկերության էներգետիկական ոլորտի աշխատակիցներն են:
Հայր և որդի` Սանասար և Տիգրան Մարտիրոսյաններն աշխատում են բացահանքում` համապատասխանաբար որպես էլփականագործ և գծային էներգետիկ: Հայրը ոլորտում է 1989 թվականից, որդին` 2010 թվականից: Սկզբում միասին են աշխատել, հայրը որդուն հմտություններ և մասնագիտական նրբություններ է սովորեցրել, սակայն ասում է` ոլորտն այնպիսին է` անընդհատ զարգանալու և ինքնակրթվելու կարիք կա:
Որդին աշխատում է բացահանքի գծային տեղամասում որպես գծային էներգետիկ:
Հրայր Մխոյանն աշխատում է Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի` էներգետիկական կառավարչությանում որպես էներգետիկ: Ոլորտում աշխատանքի է անցել 2018 թվականից:
Մխոյանների ընտանիքում էներգետիկի մասնագիտությունը փոխանցվել է ժառանգաբար, ընկերությունում կրկին ոլորտի աշխատակից էր հայրը` Կորյուն Մխոյանը:
Շնորհավորում ենք նրանց և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ, մաղթում առանց պատահարների հերթափոխեր: