Ու՞մ բախտը կբերի այսօր․ դեկտեմբերի 26-ի աստղագուշակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյ. Սա նպատակներին արագ հասնելու, առկա խնդիրները արագ լուծելու օր է: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:
Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել, այդ թվում և` խոշոր, ինչպես նաև փողեր ներդնել բիզնես-նախագծերում:
Ցուլ. Այս օրը կապված կլինի անսպասելի բացահայտումների և կարևոր լուրեր ստանալու հետ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:
Անձնական բնույթի հարցերը երկրորդ պլան են մղվում: Դուք կարող եք այսօր ժամանակավորապես մոռանալ ընտանեկան գործերը, կամ մտերիմներին տված խոստումները: Հնարավոր է արժեքավոր իրերի կորուստ, չեն բացառված ֆինանսական թյուրիմածությունները:
Երկվորյակներ. Այսօր դուք բացառիկ նպատակամղվածություն եք ցուցաբերում, և անգամ ձեզ համար ամենաանբարենպաստ իրավիճակներում պահպանում եք ձեր գաղափարների ու ծրագրերի հանդեպ հավատարմություն: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, հին դաշնակիցներին փոխարինելու կգան նորերը, ընդ որում նրանց հետ համագործակցությունը ոչ միայն բեղմնավոր կլինի, այլև` հաճելի: Հնարավոր է նոր ծառայողական սիրավեպի սկիզբ: Դուք ձեր թռուցիկ հրապույրների գերին եք դառնում, ենթարկվում սադրանքների և ի վերջո` ընկնում վատ ազդեցության տակ: Այնպես որ` փոխհարաբերություններում զգույշ եղեք:
Խեցգետին. Անչափ բարենպաստ օր է շփումների համար: Ինչ կերպ են էլ որ ի սկզբանէ տրամադրված լինեն ձեր զրուցակիցներն ու հակառակորդները, դուք անվիճելիորեն հաղթող դուսր կգաք իրավիճակից և կստանաք ձեր ուզածը, կհասնեք ցանկալի արդյունքի: Մաքրդկանց ձեր կողմը ներքաշելու ձեր ունակությունը ձեզ կօգնի լուծել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի խնդիրները: Հնարավոր են ռոմանտիկ բնույթի անսպասելի, բայց շատ հաճելի առաջարկներ:
Հաջող օր է ֆինանսական առումով, հնարավոր է, որ պարգըատրվեք նախկինում արված գործի համար:
Առյուծ. Բարենպաստ օր է ինտելեկտուալ գործունեության, բարդ խնդիրներ հարթելու համար: Դուք կկարողանաք վերլուծել ողջ ունեցած տեղեկատվությունը, համադրել բազմաթիվ փաստեր, անել ճիշտ եզրահանգումներ: Արդյունավետ կլինեն մանր ընթացիկ, աշխատատարություն պահանջող գործերը:
Լավ կանցնեն թե’ գործնական, և թե` անձնական բնույթի հանդիպումները: Օրը նաև հարմար է հրապարակային ելույթների համար, սակայն դուք պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ որոշ արտահայտություններ սուք քննարկման առարկա կդառնան:
Կույս. Այսօր շատ կարևոր գործոն կլինի զգուշավորությունը: Դուք սովորականի պես պրակտիկ չեք, հակված եք պատրանքների և նախապատվությունը տալիք եք երևակայական արժեքներին, ինչ էլ բազմաթիվ սխալների ու վրիպումների առիթ կտա: Ցանկալի չէ խոշոր բիզնես-նախագրեծ սկսել, ավելի լավ է սահմանափակվել մանր գործերով: Օրը առավել հարմար ստեղծագործ աշխատանքի համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ շրջապատը հոռետեսորեն է նայում դրա պտուղներին:
Շատ ուժեղ է նախազգացումը և դրա շնորհիվ էլ դուք արագ կայացնում եք ճիշտ որոշումներ:
Կշեռք. Հիանալի օր է նոր ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ փնտրելու համար: Դուք գերազանց կարողանում եք մարդկանց գնահատականը տալ, արագորեն հասկանում եք նարնց իրական նպատակներն ու մտադրությունները, թույլ չեք տալիս ոչ մեկին մոլորության մեջ ձեզ գցել: Կարելի է նոր պրոֆեսիոնալ նախագծեր ձեռնարկել, փոխել բնակության վայրը, փնտրել նոր աշխատանք:
Անձնական հարցերի առումով բավական չեզոք օր է և ձեզ կհաջողվի կենսագործել բոլոր նախապես կայացրած որոշումները: Չարժե արագացնել իրադարձությունները, թող դրանք իրենց հունով ընթանան:
Կարիճ. Թեթև, հաճելի օր է, որը ձեր մոտ կտպավորվի ոչ այնքան վառ իրադարձություններով, որքան` բարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունը բարձր է, և դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչի շնորհիվ էլ գերազանց արդյունքների եք հասնում: Չի բացառված, որ նաև պատասխան ստանաք վաղուց ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Նպատակահարմար է զբաղվել մանր տնային գործերով, քանի որ դուք այսօր կարողանում եք ձեր և ձեր մտերիմների համար ստեղծել կոմֆորտի մթնոլորտ: Օրը հարմար է նաև խոշոր գնումների և անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար:
Աղեղնավոր. Այսօր դուք շատ բալի կհասնեք, եթե վստահեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե այն բազմաթիվ խորհուրդներին, որ սիրով ձեզ շռայլում են շրջապատի մարդիկ: Հենց’ այսօրվա վրա է պետք նշանակել ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի հանդիպումները, քանի որ դրանք բոլորն էլ աննախադեպ հաջող ընթացք են ունենալու: Կարելի է ստորագրել փաստաթղթեր, երկարաժամկետ պայմանագրեր:
Անձնական հարաբերությունների առումով սա ամենահասարակ օրերից չէ, քանի որ անվերջ կծագեն տարաձայնություններ մտերիմների հետ, հնարավոր է լուրջ սիրելի մարդու հետ:
Այծեղջյուր. Այսօր պետք է առաջին հերթին ձգտեք պահպանել սառնասրտությունը և մտքի հստակությունը և չենթարկվեք ձեր էմոցիաներին: Օրվա իրադարձությունները իրենց մեծամասնությամբ կլինեն ձեր սեփական գործողությունների արդյունքը: Այնպես, որ եթե ինչ-որ բաներից էլ դժգոհ լինեք, ապա հիշեք, որ չպետք է զուր ժամանակ վատնեք մեղավորներ փնտրելու վրա: Այսօր ավելի լավ է մտորել լուրջ բաների շուրջ, քննարկել կարևոր խնդիրներ: զերծ մնացելք ռիսկայնություն պարունակող գործողություններից:
Շատ օգտական կլինի երաժշտությամբ զբաղվելը, համերգ այցելելը, հատկապես` դասական երաժշտության:
Ջրհոս. Օրը բավական բարդերից է, սակայն դուք, հակառակ բոլոր արգելքներին ու խոչընդոտներին, կհասնեք ձեր ուզածին: Մարդիկ, ում հանդեպ դուք միշտ ձեզ արժանավայել ու հարգալից եք վարվել, այսօր կարծես, ցանկանալով երախտապարտ լինել, ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Հնարավոր է նոր գործընկերների, կամ ազդեցիկ հովանավորների ի հայտ գալը: Չեն բացառվում զգալի ֆինանսական հոսքեր:
Սակայն անձնական առումով օրն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ մտերիմների հետ անվերջ վիճաբանությունների մեջ կլինեք:
Ձկներ. Լարված օր է: Կարող է թվալ, թե այն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերում, սակայն իրականում դրանց մեծ մասը դուք ինքներդ եք ձեզ համար ստեղծում: Հեշտությամբ են ծնվում պատրանքները, որոնցից հետո դուք մեծ դժվարությամբ եք հրաժարվում: Նպատահարմար չէ այսօր լուծել անձնական բնույթի լուրջ հարցեր: Հատկապես զգույշ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ փոխհարաբերություններում,ամեն կերպ խուսափեք վիճաբանությունից:
Ֆինանսական պատկերն անկայուն է, աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ չպլանավորած ծախսերից: