Որպես ավագանու անդամ, հրապարակային հայտնում եմ իմ մտահոգությունն այս գումարի ոչ արդարացված ծախսման վերաբերյալ․ Անահիտ Խեչոյան
Չարենցավան համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Անահիտ Խեչոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հրազդանն ահա այսպիսի տոնական եղևնի է նվեր ստացել (լուսանկար` 1): Հրազդան համայնքի ղեկավարի անձնական և ընկերական կապերի ու միջոցների շնորհիվ, առանց ծանրաբեռնելու համայնքի բյուջեն, համայնքն ունի գիշեր-ցերեկ տոնական տրամադրություն ստեղծող տոնածառ։
Մյուսը (լուսանկար` 2) Չարենցավան խոշորացված համայնքի տոնածառն է, որի ձեռքբերման համար ավագանու որոշմամբ` համայնքի բյուջեից 10 միլիոն գումար է հատկացվել։ Քանի որ գնման բոլոր գործընթացները համակարգում է համայնքապետարանը, որպես ավագանու անդամ, ով կողմ է քվեարկել տոնածառի համար գումար հատկացնելու որոշմանը, հրապարակային հայտնում եմ իմ մտահոգությունն այս գումարի ոչ արդարացված ծախսման վերաբերյալ և հրաժարվում եմ սա` լուսանկար` 2, անվանել 《տոնածառ》։