Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճը
Հասարակություն

Փաշինյանի նվերը ադրբեջանցիներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Պուտինը և Փաշինյանը այդպես էլ առանձին հանդիպում չունեցան: Բայց հետևելով Սանկտ-Պետերբուրգից ստացվող տեղեկությանը՝ կարելի է ենթադրել, որ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հասցրել են շփվել, քանզի Փաշինյանն ու Ալիևը միասին են լքել հյուրընկալողի տարածքը: Եվ հասկանալի է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հետ կապված հարցեր։ 

Ամիսներ տևած բոյկոտից հետո Փաշինյանը մեկնեց ՌԴ, բայց ինչո՞ւ այդպես էլ առանձին հանդիպում տեղի չունեցավ Պուտինի հետ. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Այնպես չէ, որ բոլորն են առանձին հանդիպում ունեցել Պուտինի հետ։ Ոչ մի յուրահատուկ բան այս հարցի վերաբերյալ չկա։ Միգուցե ռուսական կողմի հիմնական նպատակը եղել է ոչ թե առանձին Ադրբեջանի կամ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումը, այլ «փաթեթային» հարցը լուծելը։ Շատ դեպքերում մենք կա՛մ թերագնահատում ենք, կա՛մ գերագնահատում ենք մեր դերը։ Ռուսաստանին պետք է ոչ թե Հայաստանը մեր տարածաշրջանում, այլ տարածաշրջանը ամբողջությամբ»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ Մաթևոսյանի՝ ՀՀ իշխանությունը նվեր է արել Ադրբեջանին, այն է՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիրը կարող ենք ստորագրել առանց սահմանազատման, ինչը «դռներ կբացի Ալիևի ռեժիմի առաջ» Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։

«Սա Փաշինյանի նվերն էր Ադրբեջանի ժողովրդին, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հերթական ադրբեջանական նախապայմանը պաշտոնական Երևանը պատրաստ է կյանքի կոչել՝ առանց դեմարկացիայի «խաղաղության պայմանագրի» ստորագրում: Ավելին, այդ պայմանագիր ասվածի մեջ հնարավոր է Հայաստանի տարածքային ամբողջականության թիվը չնշվի, որը նշանակում է, որ նմանատիպ ձևակերպումներով «հագեցած» պայմանագիր ստորագրելու պարագայում Փաշինյանը կանաչ լույս է վառում Ադրբեջանի առջև, որ շարունակեն իրենց ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ նրանք այսպես կոչված պայմանագրի ստորագրումից հետո ազատ կլինեն հարձակվելու Հայաստանի վրա, ասելով, որ անկլավներն իրենցն են և այլն։ Ալիևն էլ, իր հերթին, նվեր արեց՝ հայտարարելով, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան «իրենց պատմական հայրենիքի տարածք»։

Նշենք, որ այսպիսով ստացվում է, որ «խաղաղության պայմանագիրը» դեռևս չի նշանակում, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղ և հարևաններին բնորոշ հարաբերությունների կունենան, այլ նշանակում է, որ դա միակողմանի ձեռնտու է Ադրբեջանին, որը ցանկացած պահին կարող է կյանքի կոչել իր հակահայ ծրագրերը:  

Մարիաննա Արամյան