Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ով կարող է վարակվել կարմրուկով և ինչ բարդություն է առաջացնում այն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի դեղաչափը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը:

Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։

2020 թվականի մարտից հետո Եվրոպական երկրների կողմից արձանագրված կարմրուկի դեպքերի զգալի անկումը, որը շարունակվել է մինչև 2022 թվականի վերջ և 2023 թվականի սկիզբ, հակասում է կարմրուկի սովորական տարեկան և սեզոնային օրինաչափությանը, որը գագաթնակետին է հասնում գարնանը՝ բարեխառն կլիմայական պայմաններում:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հունվարից, ինչպես Եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող մի շարք երկրներ հաղորդել են կարմրուկի հաստատված դեպքերի մասին:

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: Առավել խոցելի են երեխաները` հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:

Կարմրուկը սուր վիրուսային բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով և ջերմությամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է՝ ցանի առաջացումից 4 օր առաջ և 4 օր հետո:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով։ Կարմրուկի գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, սակայն այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր:

«Հերացի» վերլուծականը փաստում է, որ կարմրուկը վտանգավոր էր բարդություններով:

Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:

Գնահատված է, որ հիվանդության նկատմամբ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:

Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական Միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում:

Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձվավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:

Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը:

Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում 19-ը մինչև 18 տարեկան:

Հարկ է նշել, որ հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը:

Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, 2023 թվականի մարտից արձանագրվել է կարմրուկի դեպքերի թվի աճ: Ըստ ՀՀ ԱՆ դեկտեմբերի 25-ին հրապարակած տվյալների՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է արդեն 535-ի։ Հիվանդներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակ: Ցավոք գրանցվել է նաև 1.8 տարեկան երեխայի մահվան դեպք:

Հարևան երկրներում նույնպես շարունակում են արձանագրվել կարմրուկի դեպքերի թվի աճ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է 6131 հաստատված դեպք, Ադրբեջանում 284 դեպք, որից 35 մեծահասակներ են, իսկ հիվանդացածների մեծ մասը կամ չպատվաստված են կամ 1 դեղաչափով են պատվաստված, Թուրքիայում 4602 դեպք, Իրանում` 181, Վրաստանում` 28:

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պայքարի միակ միջոցը պլանային պատվաստումներն են:

Անգամ վարակի աղբյուրի հետ շփումից հետո հնարավոր է կանխել վարակը չպատվաստված կամ թերի պատվաստվածների դեպքում:

Հետազդակային կանխարգելումն իրականացվում է 72 ժամվա ընթացքում ԿԿԽ պատվաստանյութի, իսկ որոշակի դեպքերում իմունոգլոբուլինի միջոցով»: