ՌՀՄ-ի աջակցությամբ 800-ից ավելի արցախցի երեխաներ այցելեցին Մայր թատրոն
Արցախցի 800-ից ավելի երեխաներ հնարավորություն ունեցան Մայր թատրոնի բեմից դիտել «Մոխրոտը» հրաշալի և շքեղ ներկայացումը: Միջոցառմանը արացախցի երեխաներին և նրանց ծնողներին հրավիրել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նրա ջերմ մաղթանքները արցախցիներին փոխանցեց ՌՀՄ Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը և մաղթեց ձեռքբերումներով լի նոր տարի:
Արցախցի երեխաները տպավորված էին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր բարձունքում էր, ներկայացման ամեն մի դետալ մշակված էր յուրովի:Միջոցառման ավարտին երեխաները ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի անունից ստացան ամանորյա նվերներ և ուրախ տրամադրություններով հեռացան՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին և Մայր թատրոնի պրոֆեսլիոնալ անձնակազմին:
ՌՀՄ նախագահի հովանավորությամբ վաղը Գյումրու դրամատիկական թատրոնում ևս տեղի կունենա ամանորյա միջոցառում և, բնականաբար, երեխաները կստանան ամանորյա անակնկալ նվերներ:
Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ մանատիպ միջոցառումներ կազմակերպվում են նաև Ռուսաստանում գտնվող արցախցի երեխաների համար: