«Կոչ եմ անում մեր սպաներին խղճով և օրենքով առաջնորդվել». Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կոչով դիմել է Հայաստանի ոչ միայն Պաշտպանության նախարարության, այլ նաև մյուս ուժային կառույցներում ծառայող սպաներին:
«Շատերին եմ ճանաչում, ովքեր ծառայում են քննչական մարմիններում, Դատախազությունում, Ազգային անվտանգության ծառայությունում: Գիտեմ, որ այնտեղ ծառայողների և աշխատողների 90 տոկոսը հայրենասերներ են: Նրանցից շատերը, զենքը ձեռքին, Զինված ուժերի հետ ոչ մեկ անգամ պաշտպանել են իրենց հայրենիքը: Կոչ եմ անում մեր այդ տղաներին խղճով և օրենքով առաջնորդվել: Դա իրենց մեծագույն ավանդը կլինի մեր պետության պահպանման հարցում:
Մի՛ դարձեք մարիոնետ և փայտիկ, անկախ նրանից, թե ինչպես է ձեզ թվում, լավ կամ վատ ղեկավարի ձեռքում: Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունը չպետք է մեր շարժման հետ շփման ժամանակ խառնի օրենքը: Չենք պատրաստվում խախտել Հայաստանի օրենսդրությունը: Բայց եթե մեր նկատմամբ օրենքը խախտվի ինչ-որ շինծու քրեական գործերով կամ էլ ուժի կիրառմամբ՝ չարդարացված մեթոդների միջոցով, այդ դեպքում…»,- եզրափակում է Կարապետյանը: