6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, հայտնում է ria.ru-ն։
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17:59-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում: Այն գտնվում է Իշիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտակայքում, որը տուժել է հունվարի 1-ի հզոր երկրաշարժից։
Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։Ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Որոշ շրջաններում արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է։
Հիշեցնենք, որ հունվարի մեկին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է երկու հարյուրը:




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը