Կարենը շատ լավ մարդ էր, լավ զինվոր․ համայնքի ղեկավարը՝ այսօր կյանքից զրկված զինծառայողի մասին
Այսօր՝ հունվարի 9-ին, վաղ առավոտյան Վարդենիսի մարտական դիրքում սպանվել է ժամկետային զինծառայող Ոսկեվազ գյուղի բնակիչ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանը։
Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
ArmLur.am-ը կապ հաստատեց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանի հետ։ Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն ամուսնացած չէր։ Ծառայության մեկնել է 6 ամիս առաջ։
«Կարենը շատ լավ մարդ էր, շատ լավ զինվոր։ Ընկերասեր էր, հարազատասեր»- ասաց նա։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախնական վարկած է քննվում, որ ժամկետային զինծառայողի և պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի միջև վերջին ժամանակաշրջանում լարված փոխհարաբերություններ են եղել։ Ըստ այդմ, իրավապահ համակարգում քննվող նախնական վարկածի համաձայն՝ ժամկետային զինծառայողն է հրազենային մահացու վիրավորում հասցրել Կարեն Կարապետյանն։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ