Կրկին երկրաշարժ է գրանցվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06։35-ին (երևանյան ժամանակով՝ 07։35)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յայլադաղի շրջանում, իսկ օջախը՝ 10,4 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։