Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Հասարակություն

«Մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում...». սառնաղբյուրցի ընտանիքը մի օրում 2 որդի է կորցրել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զարինե Ղազարյանը սարսափելի դրվագներ է հիշում սեպտեմբերի 19-ին իր ընտանիքի հետ կատարվածից։ Ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով նրա 2 որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ 

Կինը MediaHub-ին պատմում է, որ այդ օրն իր 4 տղաները՝ Միքայելը, Նվերը, 6-ամյա Սեյրանն ու մեկ տարեկան Կարենը միասին են եղել տանը, երբ սկսվել է պատերազմը։ Ինքը, գյուղից ևս մի քանի հոգի հերթական անգամ ոտքով գնացել են Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։ 

«Արցախը շրջափակման մեջ էր, խանութները դատարկ։ Հայթայթում էինք ինչ կարող ենք։ Գնալիս, երեխաներն ասացին՝ «մամա, հետդ շոկոլադ կբերես», որն այդպես էլ չհասցրի»,-արտասվում է 33-ամյա կինը։ «Պատերազմի առաջին կրակոցները երբ լսեցի, անմիջապես զանգել եմ մեր համայնքի ղեկավարին, աղաչել, որ երեխաներին տեր կանգնի, մենակ չմնան, կվախենան։ Ես պատրաստվում էի ոտքով նորից գնալ Սառնաղբյուր, չթողեցին, ասացին վիճակը շատ վատ է, կրակում են ամեն տեղ, գյուղապետն էլ վստահեցրեց, որ իր հետ են արդեն երեխաները»։ 

Գարիկ Ալեքսանյանն իր ընտանիքի անդամներին, գյուղի երեխաներին ու մյուս բնակիչներին տարհանել ու տեղափոխել է անտառ, որտեղ ադրբեջանական զինուժը ժամերով կրակել է այդ ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ու զոհեր շատ է ունեցել Սառնաղբյուրը։ Գյուղի աղջիկներից մեկն, իբրև ապացույց, իր հեռախոսով մի քանի րոպեանոց տեսանյութ է նկարահանել։ Ավելի ուշ Զարինեն տեսել է. «Խելագարվել եմ, երբ տեսել եմ․ առաջին կադրերում երեխաներս ձեռքերն առաջ բերած դեպի երկինք էին նայում, աղոթում։ Հաջորդ կադրում՝ Միքայելս արնաքամ էր լինում»,-արտասվում է մայրը, փոշմանում, որ դիտել է տեսանյութը։ 

Նույն օրը ադրբեջանական զինուժի անդադար հարվածներից տեղում մահացու վիրավորում են ստանում Զարիների 2 որդիները, գյուղապետի 15-ամյա տղան՝ Դավիթը, հայրն ու կնոջ մայրը՝ Գոհարը: «Ես Ասկերանում եմ եղել, երբ շտապ օգնության մեքենան Սառնաղբյուրից իջեցրեց վիրավորներին, նրանց մեջ նաև իմ 6-ամյա որդին էր՝ Սեյրանը։ Ես գոռում էի ո՞ւր են երեխաներս, որտե՞ղ են մյուսները, բայց հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ես ուշաթափվել եմ։ Բժիշկներն անընդհատ ինձ սրսկում էին, որ քնեմ, երևի գիտեին, որ չեմ դիմանա։ Մյուս տղաս՝ Սեյրանը, երբ արդեն ուշքի էի եկել, հիվանդանոցում ասաց՝ «մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում, իսկ Նվոյին չեմ տեսել»,- հիշում է Զարինեն կյանքի սարսափելի դրվագը։

 Զոհվելուց 4 օր անց միայն հաջողվեց դիերն իջեցնել գյուղից։ 8-ամյա Նվերին և 10-ամյա Միքայելին ծնողները հուղարկավորել են Մասիսում։ Ընտանիքը սկզբնական շրջանում հաստատվել էր այնտեղ, բայց տանտերը բնակարանը վերանորոգելու պատճառով խնդրել է նրանց դուրս գալ։ Զարինեն այժմ ամուսնու և մանկահասակ 2 որդիների հետ ապրում է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ 6-ամյա Սեյրանը բեկորային բազմաթիվ վիրավորում ստանալուց հետո, մինչ օրս շարունակում է բուժվել։ 

Ղազարյանների ընտանիքը սոցիալական ու դրամական աջակցության կարիք ունի։ Երեխաներին հասանելիք նպաստն առայժմ չեն տրամադրում...

Հունան Թադևոսյան