Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 20-ամյա Էրիկ Հարությունյանի մահվան հանգամանքներից

 

 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նկատի ունենալով, որ 20-ամյա Է․ Հարությունյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հրապարակումները շարունակվում են, իսկ ԶԼՄ գործընկերներիցս ստացել եմ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ մի քանի հարցումներ՝ հայտնում եմ հետևյալը․

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«2024 թվականի հունվարի 06-ին ժամը՝ 04:21-ին բուժհաստատությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը ժամը 03:45-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցի համապատասխան հասցեում արձանագրել է 2003թ․ ծնված Է․ Հ․- ի կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։

Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։

Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Էրիկ Կարապետյանի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում էին ՊՆ-ին: