Սպանել և գցել են առվակը․ ՌԴ-ում Հայաստանի բնակչի են սպանել
ՌԴ Կրասնոյարսկի Աչինսկ քաղաքում ընկերները սպանել են ՀՀ քաղաքացուն, որին 1 մլն ռուբլի գումար են պարտք եղել։
Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի առնչությամբ Աչինսկի 2 բնակչի են ձերբակալել, հայտնել է ՌԴ ՔԿ տարածքային ղեկավարը։
Քննության տվյալներով` բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերման մասին հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով)։
Քննչականի վարկածով` տուժողը բուժման նպատակով պարբերաբար Աչինսկ էր գալիս Հայաստանից։ Նա տոկոսով գումար էր տրամադրում իր 56-ամյա ծանոթին․ այն արդեն մոտ 1 մլն ռուբլի էր դարձել։
«Մտահղացումն իրականացնելու համար 56-ամյա տղամարդը ներգրավել էր իր ընկերոջը` խոստանալով դրամական պարգև վճարել 50 հազար ռուբլու չափով։ Երեկոյան, վարկը վերադարձնելու պատրվակով, տղամարդիկ տուժածին բերել են վարկատուի ընկերոջ տուն։ Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մեծ կտորն ու հարվածել նրա գլխին, որից հետո երկրորդ չարագործը նույնպես մի քանի անգամ հարվածել է տղամարդուն։ Ստացած մարմնական վնասվածքներից տուժողը կորցրել է գիտակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցագործությունը կոծկելու համար ընկերները տուժողին դուրս են բերել և գցել առվակը։ Ներկայում նրանք ձերբակալված են։
ՌԴ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մահացածը Հայաստանի 75-ամյա բնակիչ է, որի թռիչքը նախատեսված էր մահից մի քանի ժամ անց։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան