Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։
«Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», - հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել են խիստ համակարգված և ճշգրիտ հարվածներ ահաբեկիչների թաքստոցներին։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Պակիստանը «լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
«Այսօրվա գործողության միակ նպատակը Պակիստանի սեփական անվտանգության ու ազգային շահերի հետապնդումն էր», - հավելել են նախարարությունում։
Պակիստանի հետախուզությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ հարվածները հասցվել են ռազմական ինքնաթիռով՝ թիրախավորելով Իրանի ներսում գործող բելուջ զինյալներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։
Իսլամաբադը նաև հետ էր կանչել Իրանում իր դեսպանին։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...