Փաշինյանը Ալիևի հետ փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյության իրավունքը
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ ելույթին․
««Անկախության գոյության ողջ ընթացում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի այս եւ «կադաստրաթղթային» ոճի այլ հայտատարություններ ուղղակի սպառնալիք են դառնում ՀՀ պետականության գոյության համար։ Մեր պետության ղեկավարը Ալիեւի հետ միասին փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյության իրավունքը։ Չլսված բան է, որ պետության ղեկավարը վտանգի իր պետության պետականությունը, եթե իհարկե նա կոլաբորացիոնիստ չէ…»,- գրել է ադրբեջանագետը։