Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Հասարակություն

Ողբերգական դեպք՝ Հայաստանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայն ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները մինչ պարեկների ժամանումը խցանում էին առաջացնում և այն հասնում էր մոտ 2-3 կմ-ի: Պարեկների գալուց հետո խցանումը վերացավ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոնդ  Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մամիկոնյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: