Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան

Պատերազմների տարափ

Աստծո ամեն օր սարսափում ես լրահոսին հետեւելիս․ պատերազմ, պատերազմի սպառնալիք, զոհեր, արյունահեղություն, մարդկային ողբերգություն։ Հո աշխարհ չէ, Հենրիկ Սենկեւիչի հանրահայտ «Յո երթաս»-ն է։
Մեծ քաղաքակրթության մասնակից երկրները փոքր երեխայի պես կռիվ-կռիվ են խաղում։ Ուկրաինան հակամարտում է Ռուսաստանի հետ, Իսրայելը՝ ՀԱՄԱՍ-ի (իմա՝ պաղեստինցիների) ու մասամբ՝ Լիբանանի։ Եմենի հուսիթները գնդակոծում են ամերիկյան նավերը, Վաշինգտոնը, Լոնդոնն ու այլ ուժեր պատասխան հարվածներ են հասցնում։ Իրանը թիրախավորում է Պակիստանին, մինչեւ այդ՝ Իրաքին, իսկ Իսլամաբադն Իրանի տարածքների վրա է հարձակումներ իրականացնում։ Ռուսաստանի սահմանակից պետությունները փակում են այդ երկրի հետ սահմանային անցակետերը, զորքեր են տեղակայում եւ բացեիբաց խոսում հնարավոր ռազմական առճակատման մասին։ Անկարան շարունակում է, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություններն Իրաքում եւ Սիրիայում (ոչ միայն Թուրքիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն՝ նույնպես), իսկ Էրդողանը հայտարարում է ռազմական գործողությունների շարունակականության մասին։ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության՝ հնարավոր բախումների սպառնալիքով։ Բաքվի բռնապետ Ալիեւն էլ, Արցախը հայաթափելուց ու արցախցիներին բռնի տեղահանելուց հետո, պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Երեւան ու Ջերմուկ։

Պատերազմների այս մահացու շարանը կարելի է անվերջ շարունակել։ Մոռացվել են մարդկության խաղաղ համակեցության ու գոյակցության մասին հռչակագրերը, դարձել արխիվային փաստաթղթեր։ Իրականում բոլորն իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն, որոնք խաղաղության անվան տակ կամ դա ենթադրող հայտարարության, բանաձեւի տեսքով քողարկում են երկրների իրական ռազմական բնույթն ու պատերազմելու գայթակղությունը։ Հայտնի ասացվածքն ու դիպվածն է․ «Գողն ասում է՝ բռնեք գողին»։ Մեղադրանքների, ուղիղ եւ անուղղակի իմաստներով փոխհրաձգությունների հրավառություն է՝ խեղելով մարդկային ճակատագրեր, կործանելով երկրների խաղաղ ապրելու իրավունքը։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ միամտաբար, գուցե՝ հուսահատ, ահազանգում է․ «Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք կարող են հավակնություններ ունենալ այլ պետությունների տարածքի նկատմամբ։ Այնքան շատ իրավիճակներ կան, երբ փոքրամասնությունները կարող են ինչ-որ պահի հայտարարել, որ իրենք այլ երկրի են պատկանում։ Չափազանց կարեւոր է, որ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվի»։

Աշխարհի խոշոր խաղացողների համար Հայրենիքն այլեւս տարա՞ծք է, իսկ Հայրենիքի ընկալումն ու ինքնապաշտպանությունը՝ տարածքային ամբողջականության պահպանո՞ւմ։ Այո, տարածքային ամբողջականությունը կարեւոր ելակետ է, բայց չմոռանանք, որ դրա տիրույթում մարդիկ են ապրում, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող, որոնք դեմ են պատերազմներին, պատերազմի այս արյունոտ տարափին։