Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից. օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին մոտ 4 ամիս առաջ: Հաստատվելով Հայաստանում՝ նրանք ունեին տարրական կարիքները հոգալու անհրաժեշտություն, սակայն ամիսներ անց, վստահաբար, երբ զգացմունքները մի փոքր երկրորդ պլան են տեղափոխվել, բախվում են հրատապ լուծում պահանջող բարդագույն խնդիրների: «Խնդիրները շատ են՝ սկսած բնակարանային հարցից մինչև օրվա հացի խնդիր լուծելու հարց: Այդ խնդիրները ոչ միայն կան, այլ շարունակում են խորանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններում այսօր տեսնում ենք, որ, օրինակ՝ դիմումների լրացումը կարող է խնդիր դառնալ: Շատերը չեն կարողացել հավուր պատշաճի լրացնել դիմումը, և շատ մեծ թվով մարդիկ չեն ստացել այն նպաստները, որոնք սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: 2023 թ.-ն արդեն ամփոփել ենք, ունենք ահազանգ, որ այդ տարվա ինչ-որ ամիսների համար չստացած վճարները չեն փոխհատուցվելու:

Այդ հարցը բարձրացրել ենք Արցախի իշխանությունների առջև: Նրանք խոստացել են, որ կբարձրաձայնեն խնդիրը համապատասխան օղակներում, որ, անկախ նրանից, թե դիմումները երբ են լրացվել, մարդիկ կարողանան ստանալ այդ փոխհատուցումները: Դա կլինի արդարացի, քանի որ մեր շատ հայրենակիցներ, հաշվի առնելով էլեկտրոնային գրանցման համակարգը, չեն կարողացել լրացնել անհրաժեշտ դիմումները: Կան դեպքեր, երբ կադաստրի կոմիտեն տեղեկություն է տվել, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է սեփականատեր Հայաստանի Հանրապետությունում, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, սա էլ լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել: Մարդիկ պետք է գնան, անհատական այդ տեղեկանքները վերցնեն, որ չունեն սեփականություն, որպեսզի կարողանան վարձավճարի փոխհատուցում ստանալ: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ արցախահայերի շրջանում հանդիպում ենք նաև ընկճվածության, քանի որ ինչ-որ չափով ձգձգվում է բնակարանային հարցերի լուծումը: Վերջերս համացանցային տիրույթում հայտնվեցին բնակարանային հարցերը լուծելու նպատակով տարբեր առաջարկներ: Կոչ կանեի Հայաստանի իշխանություններին՝ բազմակողմանի քննարկել այս հարցը և հաշվի առնել նաև Արցախում կիրառված մեր փորձը:

2020 թ.-ից հետո նմանատիպ ծրագիր էինք իրականացնում Արցախի Հանրապետությունում Հադրութից և Շուշիից տեղահանված մեր բնակիչների հետ: Պետք է քննարկել բնակարանային ապահովման հարցերը թե՛ խորհրդարանի, թե՛ համապատասխան կառույցների հետ, որ ընդունված որոշումներն արդարացված լինեն, որ այն մարդիկ, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ և չունեն բնակարանի կարիք, կրկնակի չօգտվեն այդ ծրագրից: Պետք է առաջնահերթությունների կարգով կարողանան ճիշտ բաշխել գումարները, և հասարակության մեջ հերթական անգամ դժգոհություններ չառաջանան»,-ասում է մեր զրուցակիցը: Արցախ վերադառնալու նպատակը փայփայելով, Հայաստանն իրենց հայրենիքը համարելով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են քիչ-քիչ ոտքի կանգնել՝ աշխատանք գտնել, ուսումը շարունակել, անգամ փոքրիկ բիզնես ծրագրեր են կյանքի կոչում:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

Արցախյան հիմնախնդրի, Արցախ վերադարձի շուրջ թեման երբեք երկրորդ պլանում չի հայտնվելու: Դրան նպաստում են քաղաքական ու հասարակական գործիչները, լրատվամիջոցները: Երբեմն-երբեմն նաև միջազգային հարթակներում հնչում են ելույթներ արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու վերաբերյալ, այլ հարթակներում նաև թշնամու ձեռքում մնացած մեր մշակութային կոթողների վանդալիզմի դեպքերին է անդրադարձ կատարվում՝ Արցախի մասին այս կոնտեքստում ևս խոսելով: Գալստյանի խոսքերով, արցախահայերի վերադարձը, սակայն, հնարավոր կլինի միայն նրանց ֆիզիկական անվտանգության և Արցախին որոշակի կարգավիճակ տալուց հետո:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»