Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին
Հասարակություն

Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն։ Խոսելով առաջիկայում սպասվող եղանակի և այս ցիկլոնի ազդեցության մասին՝ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա միջերկրական ծովի ավազանից մոտեցող բավականին ակտիվ ցիկլոն է՝ հավելելով՝ «երբ որ ձմեռը ձյուն է գալիս, նորմա՞լ է, թե՞ աննորմալ»։

«Այն մինչև հունվարի 24-ի առավոտյան մնալու է մեր հանրապետության տարածքում։ Բացի ցիկլոնի ներթափանցումից, հյուսիս-արևելքից, առաջիկա ժամերից սկսած, ներթափանցելու են արտկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչով պայմանավորված՝ երեկոյան ուշ ժամերից և առաջիկա գիշերից ու վաղը ցերեկվա ողջ ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Երևանում, հատկապես բարձրադիր գոտիներում կանխատեսվում է, որ առաջիկա օրվա ընթացքում կձևավորվի 10-15 սմ բարձրությամբ ձնածածկույթ, ճանապարհներին՝ մերկասառույց»,- մանրամասնում է նա:

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային․ «Եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային։ Այս պահի դրությամբ 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է»։

Ըստ նրա՝ տեղումները հունվարի 24-ին կդադարեն, բայց հունվարի 27-ին կգա հաջորդ ցիկլոնը, որը ևս տեղումնաբեր կլինի։