ՌԴ ՊՆ-ն՝ կործանված Իլ-76-ի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ այսօր՝ ժամը 11:15-ին, Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի-Բելգորոդ երթուղիով:
«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական։
Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվելու էին Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փոխանակումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։
Նացիստական Կիևի ռեժիմը գնաց այս քայլին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանին ուկրաինացի զինվորականների ոչնչացման համար։ Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ անտեսելով իր քաղաքացիների կյանքը», – ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
BBC-ի ուկրաինական ծառայությունը մեկնաբանություն է խնդրել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը՝ կապված այն լուրերի հետ, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան